01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թումանյանի ծննդյան օրը հռչակվեց նաեւ գիրք նվիրելու օր

‘’Գիրք նվիրելու օր ընտրվեց փետրվարի 19-ը, քանի որ այն մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խնկո- Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Նրա խոսքով` փետրվարի 20-22-ը Երեւանում տեղի կունենա գրքի տոնավաճառ-ցուցահանդես: Նաեւ կամփոփվեն ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի արդյուքները, որի մեկնարկը տրվել էր 2011թ-ից:

‘Անտարես’’ մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ մարդիկ այնքան են հեռացել գրքից, որ դրսում անցորդներին գիրք են նվիրում` փախչում են, չեն վերցնում: Նա նշեց, որ  Հայաստանի բոլոր մարզերում նախատեսվում է բացել գրախանութներ, որոնք կդառնան մշակութային կենտրոններ: ‘’Մշակույթի նախարարության ջանքերով  Երևանում կտեղադրվեն կրպակներ’-ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ Մաշտոցի պողոտայում կբացվի գրքի տուն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ