Կայացավ “Գրեմմի”-ի 54-րդ մրցանակաբաշխությունը /վիդեո/
Փետրվարի 12-ին` Լոս Անջելեսում տեղի է ունեցել 54-րդ “Գրեմմի” ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը:
Օրվա գլխավոր հերոսը եղել է բրիտանացի երգչուհի Ադելը, ով հաղթող է ճանաչվել բոլոր վեց անվանակարգերում, որոնցում ներկայացված է եղել: Մասնավորապես, նրա “Rolling in the deep” երգը լավագույնն է ճանաչվել, իսկ երգչուհու “21” ալբոմը հաղթել է տարվա լավագույն ալբոմ անվանակարգում:
Իսկ ահա տարվա լավագույն նոր կատարող է ճանաչվել Ջասթին Վերնոնը: Միանգամից 5 մրցանակ է ստացել “Foo Fighters” ռոք խումբը, այդ թվում` լավագույն ռոք ալբոմ անվանակարգում իր “Wasting Light” ալբոմով:
Իսկ ահա Քենիա Ուեսթի “My Beautiful Dark Twisted Fantasy” ալբոմը լավագույնն է ճանաչվել ռեփ ոճում:
Մրցանակաբաշխության արարողությունը սկսվել է Ուիթինի Հյուսթոնի հիշատակին համընդհանուր աղոթքով, որին հետեւել է “Գրեմմի” 36-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու ելույթով տեսագրությունը, որում նա կատարում է “I will always love you” երգը: