30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանում կառուցվելու է ‘Հրանտ Մաթեւոսյան’ մշակութային կենտրոն

Երեւանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում ‘Սամարտ’  ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը: Տեղում`Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է ‘Հրանտ Մաթեւոսյան’  մշակութային կենտրոնի կառուցումը։ Նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ եւ ընդհանուր օգտագործման գոտիները:

‘Մայրաքաղաքում այսօր սկսվել եւ ընթանում է ծառերի համարակալման եւ կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով նաեւ թանագարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը եւս կգույքագրվեն: Կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ