25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տերընդեզ, մխի դին տես, մե փութ ցանես` հարյուրը քաղես …

Տեարնընդառաջը զուտ քրիստոնեական տոն է, որը կապվում է Ավետարանի պատմության հետ եւ նշվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան 40-րդ օրը:

Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` Տեարնընդառաջը ժողովրդական խոր ակունքներ ունի, իսկ խարույկ վառելու ծեսը գալիս է կրակի պաշտամունքից, կրակի հանդեպ ժողովրդի ընկալումներից:

‘’Վաղնջական ժամանակներից կրակը սրբազան խորհրդանիշ է եղել: Այն առանցքային դեր է ունեցել առավելապես ժողովրդական ծիսակատարությունների ժամանակ` ընկալվելով որպես մաքրագործող , չարիքներից մաքրող երևույթ’’,- ասաց Հրանուշ Խառատյանը` հավելելով, որ կարևորվում էր անգամ խարույկի մնացած մոխիրը, որն օգտագործվում էր բնակարանը չար ուժերից մաքրելու համար, այն քսում էին նորածնի ծոծրակին, որ երեխային չար աչք չկպչի:

Հ.Խառատյանի կարծիքով` շատ լավ որոշում է կայացրել Հայ Առաքելական Եկեղեցին` Տեարնընդառաջի տոնը հռչակելով որպես ընտանիքի օր:

‘’Տրնդեզը բարձրաձայն տոն է` ընտանեկան, համայնքային, բակային, մի խոսքով` մասսայական: Այն իր մեջ կրում է ուրախության լուծումներ: Տրնդեզով ձմեռվա հզորությունը թուլանում է, վերջանում է ձմեռվա ‘’քառասունքը’’ և ժողովուրդը սկսում է սպասել առավել մեղմ եղանակի’’,- նշեց ազգագրագետը:

Անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանում բոլոր մարզերում չէ, որ նշում են Տեարնընդառաջը, Հրանուշ Խառատյանը նշեց, որ պատմականորեն Արևելյան Հայաստանն առավել քիչ էր հավատքով լցված, քան Արևմտյան Հայաստանը, քանի որ բոլշևիզմը չէր խրախուսում էթնիկ մշակույթի զարգացումը: Արդյունքում` Լեռնային Ղարաբաղը, Տավուշը, Լոռվա զգալի մասը չեն նշում Տեարնընդառաջը:

‘’Տավուշում երիտասարդները նույնիսկ ամաչում են կրակի վրայով թռչել` այն համարելով գավառականություն’’,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Տրնդեզի` առավելապես տնտեսական հաջողությունների հետ ունեցած կապի մասին է վկայել հետևյալ երգը. Տերընդեզ` դարմանը կես, առ հաց ու կես, ելիր գեղես, Տերընդեզ, մխի դին տես, մե փութ ցանես` հարյուրը քաղես:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ