14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը` որպես ‘կենտրոնական ցուցորդ’ Բելոռուսի ցուցահանդեսում

Փետրվարի 8-12-ը Բելառուսի ‘БЕЛЭКСПО’ ցուցահանդեսային ազգային կենտրոնում տեղի է ունեցել գրքի 19-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար ներկայացվում են Հայաստանում հրատարակված գրքեր, ամսագրեր, ալբոմներ եւ այլ տպագիր նյութեր:

Հայկական տաղավարի շնորհանդեսը կայացավ փետրվարի 11-ին, որտեղ ներկայացված էր ՀՀ-ում տպագրված 600-ից ավելի ցուցանմուշ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Ցուցահանդեսի մասնակիցներին եւ այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է հայ գրատպության 500-ամյակի եւ Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն:

Կայացել է հանդիպում Բելառուսում գտնվող ‘Անիվ’ հայկական ամսագրի խմբագրատան աշխատակիցների հետ: Կազմակերպվել են շնորհանդեսներ, կլոր սեղաններ, կայացել են երկխոսություններ, ձեռք են բերվել ստեղծագործական նոր կապեր եւ գործնական պայմանավորվածություններ:

Հայ համայնքին ներկայացվել է նաեւ ‘Լիտոպեդիա’ հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը եւ լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:

Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի կողմից ավանդական եղանակով թղթի պատրաստումը, ճնշման միջոցով հայկական խաչքարերի, այբուբենների եւ տեքստերի տպագրությունը, ինչպես նաեւ հինավուրց եղանակով կավե սալիկների վրա խորաքանդակների պատրաստումը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ‘Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնի’ տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

Նկատի ունենալով, որ այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. Երեւանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, Հայաստանի տաղավարին տրված էր ‘կենտրոնական ցուցորդի’ կարգավիճակ, ինչը հնարավորություն տվեց լավագույնս ներկայացնել հայ գրատպության անցյալն ու ներկան: Նշենք, որ ‘կենտրոնական ցուցորդի’ կարգավիճակը ցուցահանդեսի կազմակերպիչները կիրառել են առաջին անգամ:

 Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ