Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում
Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային “Հայաստան” մշակութա-լուսավորչական միությունը: Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ “Նեմիգա” համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, “Սպարտակ” եւ “Գայանե” բալետներից: Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի […]





































