06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուլուն անկեղծանում է՝ ՛՛Դորիանսը՝ ՛՛Դորիանս՛՛, Գոռը՝ Գոռ, բայց … /վիդեո/

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին շատ է դուր եկել Եվրատեսիլ մրցույթում ”Դորիանսի” կատարումը:

””Դորիանսի” հնարավորությունների վրա գոնե ես երբեք չեմ կասկածել, այդ միտքը ես եմ տվել նրանց գնալու, եթե կասկածեի, չէի տա, չէի անի դա` խելացի մարդ լինելով: Ես գիտեի, որ նրանք հիանալի ելույթ են ունենալու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը: Նկատենք, որ վերջինիս ամուսինը երկար տարիներ եղել է խմբի պրոդյուսերը, իսկ ինքը Լուսինեն միշտ ասել է, որ “Դորիանսում” իր լավագույն ընկերներն են:

Հաղորդավարուհին ասաց, որ  նախապես մտավախություն է ունեցել ենթախմբի հետ կապված, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները հայտնվել էին, սակայն քանի որ նրանք արդեն կիսաեզրափակիչ են անցել, ըստ Լուսինեի` ”Մենք արդեն մտածելու բան չունենք, որովհետև այս կիսաեզրափակիչը շատ բարդ էր մեզ համար”:

Նա ընդգծեց, որ ժամանակ առ ժամանակ քմծիծաղով է մոտենում այն արտահայտություններին, որ հայերը Եվրատեսիլի յուրաքանչյուր հայ կատարողի մասին ասում են, որ սա լավագույնն է բոլոր նախորդների համեմատությամբ:

”Միշտ քմծիծաղով եմ նայում այն արտահայտություններին, որ սա լավագույն ելույթն է, որ իհարկե, ”Դորիանսը” Դորիանս է, Գոռը` Գոռ, փայլուն վոկալ ունի, ոչ ոք չի կարող ասել, որ այդպես չէ, բայց միանգամից պատմությունից դուրս եկան Հայկոյի անթերի ելույթը ՛՛Եվրատեսիլ՛՛ի ժամանակ, միանգամից դուրս եկավ Եվրա Ռիվասի բավական պատշաճ կատարումը, Սիրուշոյի այն ստեղծագործությունը, որ մինչև օրս արտասահմանյան բոլոր ծովափերում հնչում է: Այդ մեր շատ ոգևորվող մոտեցումը ինձ դուր չի գալիս, որ այս անգամն ամենալավն էր”,-ասաց նա:

Հաղորդավարուհին համոզված է, որ Հայաստանը միշտ էլ շատ լավ է ներկայացել: Նույնիսկ Էմիի դեպքում վատ չէր, թեկուզ նա չանցավ եզրափակիչ:

Լուսինեն նաև խոստովանեց, որ կարծում է, որ հենց ”Դորիանսն” է արժանի առաջին հորիզոնականին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ