26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զբաղեցրած հորիզոնականը ոչինչ չի նշանակում. Գայանե Հովհաննիսյան

ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ կայացած “Եվրատեսիլ” մրցույցթին.

“Շատ ցավում եմ Գոռի համար: Ես միշտ ասելու եմ, որ իմ անձնական կարծիքով` Գոռն այլմոլորակային երգիչ է: Այն ձայնային տվյալները, այն տեմբռը, այն խարիզամատիկան, ձայնը ճիշտ հասցնելն այնքան շատ է այդ տղայի մեջ, որ դժվար է չգնահատել”,-նկատեց երգչուհին:

Գայանե Հովհաննիսյանը առանձնացրեց Դորիանսի ելույթում բեմադրության բացակայությունը, որը ըստ նրա կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության ժամանակ:

“Մինչեւ եզրափակիչը դիտել եմ մասնակիցների ելույթները: Չեմ կարող ասել, որ լավ համարներ չկային, բայց Գոռի ելույթը շատ առանձնացավ իր ձայնով, արտաքինով: Երգը ես հավանում եմ, կան խոսակցություններ, թե երգը հաջող չէր, սակայն ես համաձայն չեմ, լավ երգ էր, որը լավ կատարվեց: Ինձ թվում է` պետք է արվեր բեմադրություն: Գնում են խոսակցություններ, թե ռոք խումբ է, եւ պարտադիր չէր, որ լիներ բեմադրություն, սակայն կարծում եմ, որ այս կատարման դեպքում պետք էր”:

Իր խոսքում տիկին Հովհաննիսյանը եւս մեկ անգամ նշեց, որ զբաղեցրած հորիզոնականը ոչինչ չի նշանակում. “Նրանք շատ տաղանադավոր խումբ են, հոգեպես կոտրվել պետք չէ”:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Մոսկվայի “Զվարթնոց” հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը եւս նշեց, որ հրաշալի կատարում էր, սակայն հավելեց, որ պետք է դադար վերցնել “Եվրատեսիլ” մրցույթում:

“Պետք չէ նյարդայնացնել ժողովրդին: Մենք ավելի շատ ուժեղացնում ենք բանակը, իսկ կողքի պետությունը մտածում է “Եվրատեսիլի” մասին. կարծում եմ մենք ավելի ճիշտ ենք վարվում”,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանի շոուն կաղել էր. “Տարիներ առաջ Ֆինլանդիայից ռոք խումբը ելույթ ունեցավ եւ լավ շոու ներկայացրեց”:

Ասուլիսի ընթացքում Գայանե Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ վաղը ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայանալիք համերգին, որտեղ մենահամերգով հանդես է գալու երիտասարդ կատարող Հարություն Պապիկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ