02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիրտուոզը ցնցված է նրա անմիջականությամբ /վիդեո/

Հայաստան իր նախորդ այցելության ժամանակ աշխարհահռչակ իտալացի վիրտուոզ, ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հնչեցրեց առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի ”Նվիրում տանգոյին” ստեղծագործությունը:

Աշխարահռչակ իտալացին Henaran.am-ին ասաց, որ իր համար հատկապես ողջունելի է այն, որ Հայաստանի առաջին տիկինը ոչ միայն ստեղծագործում է, այլև մշտապես մշակույթի, երաժիշտների, երիտասարդ երաժիշտների կողքին է:

”Շատ լավ է, որ այնպիսի անձ, ով ներգրավված է քաղաքականության մեջ, երաժիշտների կողքին է, ամեն անգամ նշում եմ, որ շատ լավ կլինի, որ քաղաքական գործիչները շփվեն ու սատարեն երաժիշտներին”: Մարիոն հատկապես տպավորված է, որ առաջին տիկինը ՛՛այդքան հասարակ է իրեն պահում՛՛: Նա անձամբ հանդիպել է Ռիտա Սարգսյանին, ցնցված է նրա անմիջականությամբ ու անկեղծությամբ: 

”Նա բավական հասարակ մարդ է, շփվում է հասարակ մարդկանց հետ, երաժիշտների հետ, տպավորություն չկա, որ նա այս երկրի առաջին տիկինն է, կարծես թե մեզնից մեկը լինի”,- կիսվեց ակորդեոնահարը:

Ընդհանրապես Պիետրոդարկին տպավորված է հայուհիներով: Իսկ թե ինչու դիտեք` տեսանյութում, որը կներկայացնենք քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ