26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երանի նրանք էլ ունենային մեկը, որին մենք այդքան ցանկանայինք

Մայիսի 19-ին Երևանում նշվելու է Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը: Այս մասին  լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:

Նա նշեց, որ մայիսի 19-ին հավաքվում են Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ Երևանում, իսկ մայիսի 26-ին` Թբիլիսիում: Երևանում  Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա անսամբլը ներկայացնելու է համերգային ծրագիր, մարդիկ լինելու են տարազներով, ձեռքերին` վարդեր, ապա կայանալու է երթ Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից:

”Ես հրճվանք եմ ունենում, որ մեր Սայաթ-Նովան այնքան մեծ է, որ վրացիներն ու թուրքերն ուզում են, որ իրենցը լինի: Երանի նրանք էլ ունենային մեկը, որին մենք այդքան ցանկանայինք, որ մերը լիներ, այդքան մարդասիրական, որի ասելիքը սերն է եղել: Սակայն անվիճելի է, որ նա հայ է, իր խաղերի մեջ էլ ասում է այդ մասին”:

Երգիչը համաձայնեց, որ այսօր ով ասես Սայաթ-Նովա է երգում` նույնիսկ լավ ծանոթ չլինելով նրա տեքստերին: ”Այո, Սայաթ-Նովան ամենաշատ երգվող աշուղներից մեկն է, բայց միանշանակ չի կարելի ընդունել բոլոր կատարումները:

Հաճախ այնպիսի մարդիկ են կատարում, որ նույնիսկ գրքի տեղը չգիտեն, որ բացեն ու նայեն, ու խեղաթյուրում են, նույնիսկ հռչակավոր երգիչներ: Ամոթ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի աղավաղումներով են երգում, սա տեսքստի մասին, իսկ մեղեդու մասին` երգում են այնքան, որքանով կարողանում են:

Իսկ երբեմն նրանց կողքը կանգնած ՛՛մեկնաբանները՛՛ մեկնաբանում են, թե իբրև սայաթնովյան երգի փոփոխված տարբերակն են կատարում”: Այս խնդիրը լուծելու համար Պողոսյանն առաջարկում է վերահսկողություն սահմանել հեռուստաալիքների եթերի վրա, քանի որ ազատությունը լավ է, բայց չափից դուրս ազատությունը նման հետևանքների է բերում:

Պողոսյանը ցավում է, որ այսօր հայ դասականների գրքերը երեք հարյուր դրամ արժեն, իսկ ”մի ողբալի բրոշյուրը” հազար դրամ: ”Մի՞թե մենք այս ժողովուրդն ենք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ