26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պիետրոդարկին` քաղցկեղով հիվանդ հայ մանուկների համար

Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց “Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։

Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով “Hollywood Non-Stop”-ի մասին, հատուկ Երևան էր ժամանել Թբիլիսիից՝ մասնակցելու համերգային ծրագրին։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, մասնակցելով երիտասարդական նվագախմբի փորձին, շատ բուռն է արձագանքել ինչպես նվագախմբի երաժիշտների կատարողական արվեսի, այնպես էլ “Hollywood Non-Stop” նախագծի վերաբերյալ։     

“Hollywood Non-Stop” համերգային ծրագրի ընթաքում հանդիսատեսին իր կատարումը նվիրեց նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Ամբողջ երեկոյի ընթացքում հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիներն ուղեկցվում էին մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերի կադրերով։ “Արամ Խաչատրյան՚ համերգասրահի լեփ-լեցուն դահլիճը վայելեց “Գլադիատոր”, “Կարիբյան ծովի ծովահենները”, “Կնքահայրը”, “Մի անգամ Ամերիկայում”, “Աստղային պատերազմներ”, “Մալենա” և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, համերգից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ներկայացվող բոլոր սաունդթրեքներն իր կողմից շատ սիրված են, և չի կարող առանձնացնել դրանցից որևէ մեկը։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ “Hollywood Non-Stop”-ը մեծ դեր ունի երիտասարդներին դասական երաժշտությանն ինտեգրելու գործում։

“Այս նախագիծն ունենալու է իր շարունակությունը։ Շատ ճիշտ ձևաչափ ու մոտեցում է ընտրվել, և այն մարդիկ, որ կլսեն այսօրվա երաժշտությունը, հետագայում նույնպես ներկա կլինեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներին”,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

“Hollywood Non-Stop” նախագիծը մեկնարկել է 2012 թվականի մարտին, այն ունկնդրել է երևանյան 8 բուհերի և հանրապետության 4 մարզերի շուրջ 9000 հանդիսական։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաև “Hollywood Non-Stop” համերգային նախագիծը։ “Hollywood Non-Stop”-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այսօր ևս՝ ժամը 19.00, “Hollywood Non-Stop” համերգային ծրագիրը կներկայացվի “Արամ Խաչատրյան՚” համերգասրահում։

Այսուհետև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու էՆվիրի´ր կյանք” բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

               

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ