26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մառազմ, դեբիլություն…Սերգեյ Դանիելյանը դիմում է ՛՛սիրելի նախագահ ջանին՛՛

 Դերասան Սերգեյ Դանիելյանը չի դիտել վերջերս Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Սերժ Ավետիքյանի բեմադրած ՛՛Անուշ՛՛ օպերան: Այս մասին նա ասաց այսօր լրագրողներին: Օպերայից դժգոհողների նամակին Դանիելյանը քննադատաբար է մոտենում և ասում է, որ արդեն անցել է ժամանակը, երբ կարելի է նախագահին ամեն հարցով նամակ գրել:

՛՛Համարենք, որ դա աշխարհի ամենաապաշնորհ ներկայացումն է եղել, բայց սովորույթ է ամեն անգամ նախագահին դիմել: Ես հասկանում եմ, որ ՀՀ նախագահը մեր վաստակավոր և ժողովրդական դերասանների համար արվեստի ընկալման չափանիշն է, բայց արդյոք պետք է մաեստրոյին ամեն անգամ անհանգստացնել, բոլոր հարցերին նա չպիտի խառնվի, դա կոմսոմոլի մտածելակերպն է:

Նեղն ընկած ժամանակ գրում են նախագահին: Բայց պետք է հասկանալ, որ բոլոր նախագահները գալիս են օպերա քնելու՛՛,-հայտարարեց Դանիելյանը:

Նա նշեց, որ խնդիրն այն է, որ այս կարգի արվեստագետները պետք է կարողանան հասկանալ նաև, որ մի ստեղծագործությունը կարող է տարբեր ձևով բեմադրվել:

՛՛Անուշը պիտի լինի փափախներով, տրեխներով, թրիքի հոտ պիտի գա՞, լավնա  ախպեր, բայց ուրիշ մոտեցում էլ կա ամեն հարցում: Սաղի մառազմը խփել ա… այս մեսիջն ուղղված է բոլոր մարդկանց, ովքեր արվեստը տեսնում են քառակուսի, ովքեր իրենցից բացի ուրիշ մեկին չեն տեսնում՛՛,- զայրացավ Դանիելյանը:

Դիտարկմանը, որ նամակի հեղինակները նամակը հասցեագրել են նախագահին, քանի որ վստահ են, որ  մշակույթի ոլորտում որոշումներ նա է ընդունում, դերասանն արձագանքեց.

՛՛Ախր տենց չի, ես ինչ ուզում եմ, խաղում եմ: Էս 20 քանի տարի է՝ ինչ ուզել, արել եմ, դա կախված չէ նախագահից:

Նամակը հետևանք է, բայց քանի որ իրենք ժողովրդական են, դեղի փողը ստանալու համար իրենց այդ կոչումն է պետք, կռիվ են անում, բայց նամակ են գրում, ինչը դեբիլություն է: Կամ հանի ռադ արա էդ կոչումները, վաստակավորը որն է ախպեր ջան, կամ եթե ես վաստակավոր եմ, բան եմ, ինձ բաներ տվեք՛՛:

Լրագրողները նշեցին, որ նման նամակները մշտապես էլ նախագահին են գրում, իսկ եթե դա սխալ է, ապա նախագահը կարող է այդ մասին ասել, ինչին Դանիելյանը պատասխնեց նախագահին ուղղված իր խոսքով. ՛՛Սիրելի՛ նախագահ ջան, Ձեզ որ արվեստագետներից նամակ գա, լուրջ մի վերաբերեք, ճիշտ է մեր փողը քիչ է, բայց օրինակ՝ բժիշկներինն էլ է քիչ…մեկ-մեկ եթե քուններդ տանում է, եկեք նայեք, գնացեք՛՛:

Նշենք, որ ՛՛Անուշ՛՛ օպերայի նոր տարբերակը դուր չէր եկել մի շարք արվեստագետների, ովքեր նամակ էին գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով արգելել այդ բեմականացմամբ ՛՛Անուշը՛՛ Հայաստանի սահմաններից դուրս ցուցադրել:

Նամակը ստորագրել են ԽՍՀՄ ժողովրդական  արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ ժողովրդական Ժենյա Ավետիսյանը, Արսեն Արքեպիսկոպոս Բերբերյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը,  ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական  արտիստ Հրաչյա Աշուղյանը, կոմպոզիտոր, ռեժիսոր Հենրիկ Անասյանը, դիրիժոր Արա Պետրոսյանը, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը, արվեստաբան, գրաքննադատ Ռոբերտ Դավթյանը, Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը,  Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Հասմիկ Ստեփանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ