16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Երազանքի մասին պատմել էր Սերժ Սարգսյանին. Հայոց աշխարհ

      Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 միլիոն դրամ: Այս մասին  “Հայոց աշխարհ”-ին տեղեկացրել է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:  “Թանգարանի հիմնանորոգումը նախատեսված է իրականացնել 9 ամսվա ընթացքում: Մայիսի 5-ից սկսվել են թանգարանի շենքի հիմքերի ամրացման աշխատանքները, քանի որ կառուցվելու է չորրորդ հարկ”,- հայտնել է տնօրենը: Շենքի հիմնանորոգման […]

Ամենուր Սպայդր-մենն է, է թող Կիկոս քարոզեն . հեքիաթը կորցրել է իր իմաստը

Մանկագիրները փորձում են սեփական նախաձեռնությամբ գնալ շրջաններ, ներկայանալ երեխաներին և նրանց կապել գրքի հետ: Հենարան մամուլի ակումբի այսօրվա հյուրերը` “Ծիծեռնակ” մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը և մանկագիր Սաթենիկ Ղազարյանը  խոսեցին մանկական գրականության և դրանց պրոպագանդման մասին: “Ծիծեռնակ” ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը հավաստեց որ իրենց ամսագրում այսօր տպագրվում են մերօրյա հայտնի մանկագիրների գործեր: Անուշ […]

Վանոն գնաց, բերեց. ուշագրավ մանրամասներ քրեագետից /վիդեո/

Դեռ դարեր առաջ են ամբողջ աշխարհում սկսել գողանալ արվեստի գործեր: Հայաստանն այդ առումով հետ չի մնում: Ընդհանուր առմամբ ամեն տարի 4 տրիլիարդ դրամ արժողությամբ արվեստի գործեր են անհետանում թանգարաններից: Հայաստանի ազգային գրադարանից էլ, թանագարաններից էլ արվեստի գլուխգործոցներ անհետացել են:  Այս մասին Henaran.am -ին պատմեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: ՛՛Հանկարծ պարզվում է, որ այս կամ այն նկարը չկա՛՛: […]

“Դիաննա Գրիգորյանը Լֆիկ Սամոն ա դառել … “

Արվեստաբան Լևոն Մութաֆյանը կարծում է, որ այսօր Հայաստանում ձևավորված սերիալային դաշտում իր բացասական ներգործությունն ունի հատկապես “Արմենիա” հեռուստաընկերության սցենարիստ Դիաննա Գրիգորյանը, որը “պարզապես աղտոտում է այս դաշտը”: “Այս աղջկան մի սերիալ վստահեցին, աղբ էր` էլ թող չշարունակեին երկրորդը, երրորդը վստահել: Իմ ասած սերիալային աղբ հասկացությունը վերաբերվում է կոնկրետ Դիաննա Գրիգորյանի սերիալներին”: Լևոն Մութաֆյանը նշեց, որ […]

Մոնսերատ Կաբալյեն հրաժեշտ տվեց Հայաստանին /վիդեո/

Հունիսի 9-ին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստում չգերազանցված  Մոնսերատ Կաբալյեի համերգը: Մ. Կաբալյեն երևանյան բեմի վրա ելույթ ունեցավ աղջկա` Մոնսերատ Մարտիի (սոպրանո) հետ: Նրանք հանդես եկան դուետով եւ առանձին` ներկայացնելով հայտնի օպերաներից հատվածներ: Հայ հանդիսատեսին ներկայացվեցին Հենդելի, Գունոյի, Օֆենբախի, Պուչինիի և այլ հայտնի կոմպոզիտորների գործեր: […]

Ինչ կապ ունեն սերիալները սպանությունների հետ

Մտավորականները իրենց պարտքն են համարում տեղեկացնել հանրությանը էկրանից ցուցադրվող կրիմինալի մասին : Թատերագետ Լևոն Մութաֆյանի դիտարկմամբ` կրիմինալը սկսած անտիկ ժամանակաշրջանից եղել է որպես երևույթ, որը դրսևորվում է  հանցագործության տարրերով : Թատերագետը նշեց, որ կրիմինալը թատրոնի համար երկար ուսումնասիրությունների առիթ է հանդիսանում, քանի որ սկսած անտիկ շրջանից մինչ օրս այն արտահայտվել է բավականին հայտնի դասական ստեղծագործությունների […]

Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը. Մոնսերատ Կաբալյեն Սերժ Սարգսյանի հյուրն էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին: Հանրապետության Նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին և շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով: Հանդիպման ժամանակ […]

Հայ երաժշտությունը Կոմիտասի օգնությամբ նվաճել է ամբողջ Եվրոպան

Այսօր Նարեկացի արվեստի միությունում կոմպոզիտոր, դաշնակահար Լուսինե Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ”Նվիրում Կոմիտասին” խորագիրը կրող երաժշտական երեկո, որին մասնակցում էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ԳԼԵՄ երգչախումբը, երիտասարդ ստեղծագործողներ՝ պարուհիներ և երգիչներ: Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի երաժշտությունը, ինչպես նաև երգեր իր կատարմամբ: Բեմականացված ներկայացվեցին նաև որոշ պարեղանակներ:  Միջոցառման նախաձեռնող Լ. Սարգսյանի խոսքերով՝ այսօր չափազանց շատ են […]

Հայկական “քցոցին” տեղափոխվեց մշակույթի դաշտ. Ժամանակ

Մի քանի շաբաթ առաջ հայաստանյան մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, որին պետք է նվագակցեր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Հիշեցնենք, որ նվագախումբը մեծ հաջողությամբ ելույթ ունեցավ, վերջերս Երևան ժամանած արքայազն Չարլզի պատվին տրված գալա համերգի ժամանակ, որին հետևած ընդունելության ընթացքում արքայազնը չէր թաքցրել իր գոհունակությունը և անգամ զարմացել էր, որ […]

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում

   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ , ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում: Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի