Երազանքի մասին պատմել էր Սերժ Սարգսյանին. Հայոց աշխարհ
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 396 միլիոն դրամ: Այս մասին “Հայոց աշխարհ”-ին տեղեկացրել է Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
“Թանգարանի հիմնանորոգումը նախատեսված է իրականացնել 9 ամսվա ընթացքում: Մայիսի 5-ից սկսվել են թանգարանի շենքի հիմքերի ամրացման աշխատանքները, քանի որ կառուցվելու է չորրորդ հարկ”,- հայտնել է տնօրենը:
Շենքի հիմնանորոգման ավարտից հետո այն կունենա նոր լուսավորության, ջերմախոնավային, օդափոխության արդի համակարգեր, որոնք կնպաստեն նորաոճ եւ արդիական ցուցադրությունների կազմակերպմանը:
Թանգարանի հիմնանորոգման ու չորրորդ հարկն ունենալու երազանքի մասին Ռուզան Սարյանը պատմել էր նախագահ Սերժ Սարգսյանին, երբ երկրի ղեկավարը 2011թ. հուլիսի 26-ին այցելել էր թանգարան:
Մասնագետները գնահատել են, պատրաստել մասնագիտական եզրակացություն, որից հետո հատկացվել է գումարը, սկսվել շինարարությունը: