16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի ներկայացուցիչը հաղթող է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթում

Հայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը 8 մասնակիցների շարքում ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող:

14-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպված մրցույթին, որը նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնելու մասնակիցների տեսլականը խաղաղության կառուցման վերաբերյալ, մասնակցեցին հազարավոր երիտասարդներ: Էսսե, վիդեո, լուսանկարչություն եւ գրաֆիկական նկարչություն կատեգորիաներում անցած մրցույթին հայ մասնակիցը ներկայացել էր “My Fairy Tale” տեսահոլովակով:

Մհեր Ղալումյանի աշխատանքի ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների հայկական ֆեդերացիայի նախագահ Մհեր Գաբրիելյանի համագործակցության եւ համատեղ ջանքերի շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է ներկայացված աշխատանքները` հաշվի առնելով հեղինակների  անհատական եւ ստեղծագործական մոտեցումները խաղաղությանմշակույթի արժեքները բացահայտելու գործում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ