Ինչ կապ ունեն սերիալները սպանությունների հետ
Մտավորականները իրենց պարտքն են համարում տեղեկացնել հանրությանը էկրանից ցուցադրվող կրիմինալի մասին : Թատերագետ Լևոն Մութաֆյանի դիտարկմամբ` կրիմինալը սկսած անտիկ ժամանակաշրջանից եղել է որպես երևույթ, որը դրսևորվում է հանցագործության տարրերով :
Թատերագետը նշեց, որ կրիմինալը թատրոնի համար երկար ուսումնասիրությունների առիթ է հանդիսանում, քանի որ սկսած անտիկ շրջանից մինչ օրս այն արտահայտվել է բավականին հայտնի դասական ստեղծագործությունների մեջ:
Ժամանակակից արվեստում՝ որպես այդպիսին սերիալային արվեստը իր հիմնական շեշտը դրել է կրիմինալի վրա և հաճախ ոչ թե կրիմինալի բացասական կողմերն է վեր հանում, այլ փառաբանում է :
“Մեր մի շարք հեռուստաընկերություններ` կարծելով, որ կյանքի ճշմարտությունը կրիմինալն է սկսել են դրանով քողարկել այն կարևորը, որի ներկայացնելու անհրաժեշտությունը այսօր կա: Այսօր,եթե հատկապես դեռահասը տեսնում է կրիմինալի ֆետիշացումը էկրանին, գնում է այդ ճանապարհով, համարելով, որ միակ ճշմարտությունը դա է, այստեղից է ձևավորվում նաև այդ դեռահասի լեզվամտածողությունը”,-փաստեց Լևոն Մութաֆյանը:
Արվեստաբան Լևոն Մութաֆյանի տեսակետը չի կիսում բազմաթիվ սերիալներում նկարահանված Ռազմիկ Խոսրոևը:
“Դոստաևսկու “Ոճիր և պատիժը” նայելուց հետո ոչ ոք չի կարող ասել կշատանա արդյոք մարդասպանների թիվը, թե ոչ: Սերիալները ինչ կապ ունեն սպանությունների հետ: Օրինակ` Ղանդիլյանի սպանության ժամանակ սերիալներ չկային”,- փաստեց դերասանը:
Ռազմիկի Խոսրոևը կարծում է, որ սերիալները իրավացիորեն ներկայացնում են այն դաշտը, ինչը այսօր Հայաստանում կա: