19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծ էկրան բարձրացավ «Caucho» ֆիլմը

Հունիսի 28-ին տեղի ունեցավ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։ Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները: Ռեժիսոր Լիլիթ […]

Յոթ արվեստագետներ մեկական գույնով պատկերել են Երազանքների Երևանը

 “Երևան բրենդ”  նախագծի շրջանակում “Կերտում ենք Երևանը” խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել “Կասկադ” համալիրի վերին՝ “Երեք սուզորդների” հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։ Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն […]

“Ոսկյա գմբեթներով եկեղեցի են սարքում սոված երկրում …” /վիդեո/

Արվեստագետ Սուսաննա Գյուլամիրյանը կարծում է, որ մենք պիտի սկսենք ուշադրություն դարձնել մինիմալիզմի ոճին, հորինված արժեքներով ու խնդիրներով չապրենք, այլ ավելի շատ մտածենք իրական բարոյական արժեքների եւ մեր առօրյայի մասին:  “Ոսկյա գմբեթներով եկեղեցի են սարքում սոված երկրում: Այո, գեղեցիկ է, բայց նպատակահարմարության մասին պետք է մտածել: Դա արդեն անժխտելի ազգային արժեք է դառնում: Դու երբեք չես կարող դրան […]

Հայաստանում հանդես կգա հանրահայտ դիրիժոր եւ դաշնակահար Միքայել Վենդեբերգը

Ս. թ. հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ համերգը կղեկավարի շվեյցարացի հանրահայտ դիրիժոր եւ դաշնակահար Միքայել Վենդեբերգը: Ծրագրում կհնչեն Իգոր Ստրավինսկու “Հրեղեն հավքը”, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի “Շահրիզադե” սյուիտները եւ Էդուարդ […]

Գրքեր գրվում են, և ո՞վ է գնում /վիդեո/

“Տարբեր տեղեր աշխատելով և որդիներիս աջակցությամբ միջոցներ եմ հավաքում իմ գրած գրքերը տպագրելու համար ”,-Henaran.am-ին պատմեց գրող Սաթենիկ Ղազարյանը: Այսօր հասարակությունը ավելի շատ հակված է էլեկտրոնային ճանապարհով ինֆորմացիա կամ անհրաժեշտ գրականություն կարդալուն: Գրքեր գրվում են, ի տարբերություն խորհրդային գրաքննության՝ չափազանց կաղապարող տարիներին բոլորն են կարողանում տպագրել դրանք: Տպագրվում է և “ինչպես ասում են մակալատուրա” այսինքն […]

Այս Երևանը ոչ մի կապ չունի… ինչպես համադրել արվեստի հին ու նոր գործերը /վիդեո/

”Այս Երևանը ոչ մի կապ չունի… մենք փորձում ենք հնից գալ, իսկ դա սխալ ալգորիթմ է: Երևանի մասին խոսելիս որտեղից ենք սկսում` Թամանյանից, Էրեբունուց, սրանց հետ այսօրվա Երևանը ոչ մի կապ չունի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մտավորական Կարեն Անդրիասյանը` համեմատելով իտալական հնագույն քաղաքներն ու  Երևանը, որը Հռոմից էլ հին է:ց Նույն կերպ արվեստագետը սխալ է համարում […]

Դիրքերի ճշտում, ինքնության երկբայում

Վերջերս կայացել է ժամանակակից արվեստի ոլորտում Հայաստան-Իտալիա միջագային համագործակցային ծրագիրը: Այս ծրագրի մասին այսօր ”Հենարան” ակումբում ասուլիսում խոսեցին նախագծում Հայաստանի կողմից ներկայացվածներ Սուսաննա Գյուլամիրյանը, արվեստագետներ Կարեն Անդրիասյանը և Արմինե Հովհաննիսյանը: Նրանք նշեցին, որ սա հիմնականում փոխանակման ծրագիր էր: Հայաստանից արվեստագետները մեկնել են Իտալիա, իսկ իտալացի արվեստագետները ժամանել Հայաստան, ծանոթացել ժամանակակից արվեստի, արվեստագետների հետ: Իտալական կողմը […]

Տկլոր աղջիկների փոխարեն՝ քյանդրբազ /վիդեո/

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի կայք-էջի, երկարամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը դիմել է ՄԻՊ-ին եւ նշել, որ վերջին շրջանում  մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում եւ նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Նա բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:  Մշակույթի նախարարը Պաշտպանին հայտնել է, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով` 2013-2015 թթ., […]

Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների […]

ԵԹԿՊԻ-ն դատապարտում է Վանաձորում տեղի ունեցած միջադեպը

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը դատապարտում է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլ Գեւորգյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ զորակցություն հայտնում դասախոսի հարազատներին` կոչ անելով զինվել համբերությամբ: Վասիլ Գեւորգյանը աչքի է ընկել իր խստապահանջությամբ, բարձր որակավորմամբ, մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: Ինստիտուտի ղեկավար կազմը հետամուտ է լինելու հարցի իրավական գործընթացին:   ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված