14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Արսինե Խանջյանը հուզվեց /վիդեո/

Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր՝ հուլիսի 11-ին “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի հյուրերը “Արեւելքից՝ արեւմուտք.մոդեռնից պոստմոդեռն հայ արվեստագետներ” ցուցահանդեսում էին: Հայ արվեստի տարածման համար թանգարանի հիմնադիր Հենրիխ Իգիթյանի անվան մրցանակը հանձնվեց դերասանուհի Արսինե Խանջյանին: Վերջինս անակնկալից հուզվեց:  Մանրամասները` տեսանյութում: 

Մեկնարկում է “Սլավոնական բազարը” . Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

Այսօր` հուլիսի 11-ի երեկոյան կհայտարարվի “Սլավոնական բազարը Վիտեբսկում” 21-րդ միջազգային մշակութային փառատոնի բացումը:  Փառատոնի բացումը կկայանա գալա-համերգով, որին կմասնակցեն Անատոլի Յարմոլենկոն եւ “Сябры” անսամբլը, Նադեժդա Բաբկինան եւ “Русская песня” անսամբլը, Թինա Կարոլը, Ալեքսանդր Սերովը, Ելենա Վաենգան, Ալեքսանդր Մալինինը եւ այլոք:  Փառատոնին կմասնակցեն 5 հազար մասնակիցներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Ըստ ավանդույթի` փառատոնի մրցույթային ծրագիրն սկսվում […]

Անահիտ Շահբազյանը ցնցել է Թուրքիայի ներկայացուցչին /վիդեո/

Երգչուհի Անահիտ Շահբազյանը հուլիսի 7-ին ՌԴ-ի Նովոռոսիսկում կայացած ՛՛Морской узел-2013՛՛ մրցույթում հաղթել է գլխավոր մրցանակը՝ Գրան պրին: Այսօր Անահիտ Շահբազյանն ու երգչուհի Արմինե Գրիգորյանն, ով եղել է ժյուրիի կազմում, հանդիպեցին լրագրողների հետ: Անահիտը պատմեց, որ հրավերն ստացել է մոտ վեց ամիս առաջ և շահելով նման մրցանակ՝ բավական ուրախացել է:  ՛՛Պատվով ներկայացրի երգերս՛՛,-ասաց:    Արմինե Գրիգորյանը […]

Զարմացած է կառավարության անտարբերությունից

Մասնագիտությամբ թուրքագետ Սերգեյ Մանվելյանը հոգևոր երաժշտության ուսումնասիրությամբ է զբաղվում: Արդեն մեկ տարի նա հուշեր է հավաքում “Ամենայն հայոց սոխակ” Լուսինե Զաքարյանի կյանքի և ստեղածագործական գործնեության մասին: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Սերգեյ Մանվելյանը խոսեց հոգևոր երաժտության արդի խնդիրների, մարդկանց այն ավելի հասանելի դարձնելու ելքերի և մշակութային դաշտում առաջացած բացի մասին: “Անցած տարի լրացել է Լուսինե Զաքարյանի […]

Երևանում ես նույնիսկ կոճակ կարել չգիտեի. Նարե Հայկազյանը նեղացած չէ

Սիրված եւ օրիգինալ դերասանուհի Նարե Հայկազյանը արդեն մեկ ամիս է, որ Հայաստանում է, հասցրել է զբոսնել մայրաքաղաքում, լինել հայրաքաղաք Գյումրիում: Իր վերադարձի մասին այսօր դերասանուհին խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա երկար տարիներ է, որ ԱՄՆ-ում էր բնակվում: Նշում է, որ այնտեղ բավական դժվար է ինքնահաստատվելը, սեփական տեսակետն արտահայտելը: ԱՄՆ-ում դերասանուհին խաղացել է թատրոնում, նկարահանվել […]

Ես արդարանալու բան չունեմ. Թամար Հովհաննիսյանն` իր ու Մհեր Մկրտչյանի ամուսնալուծությունից

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլև ցանկանում է մեկընդմիշտ  բնակություն հաստատել այստեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ միշտ էլ ուզում էր գալ Հայաստան, բայց տղան սովորում էր ԱՄՆ-ում, իսկ երբ  ուսումն ավարտեց ու ամուսնացավ, որոշեց այստեղ ընդմիշտ ապրել: ”Ես չէի կարող ապրել տղայիցս հեռու, չէի կարող ապրել իմ հոգևոր հայրենիքից […]

Ֆրանսիան Հայաստանի հետ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի. Անրի Ռենո

Այսօր՝ հուլիսի 10-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսը նվիրված էր հուլիսի 7-15-ը Հայաստանում անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի փառատոնին: Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը կազմակերպվել է “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հետ համատեղ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նախ խոսեց լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի Հայաստան ժամանելու առիթի մասին. “Բոլոր ժամանակների գերագույն մեծ վարպետը Հայաստանում է՝ բարձրյալի աջը […]

Անվանի երգահան Ռայմոնդ Պաուլսը կմասնակցի

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  ջազմեն Լեւոն Մալխասյանի եւ Երեւանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են լատվիացի հայտնի երգահանին:  Ողջունելով քաղաքապետին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Ռայմոնդ Պաուլսը նախ շնորհավորել է հյուրերին Երեւանի եւ Ռիգայի միջեւ եղբայրացման համաձայնագիր կնքելու կապակցությամբ: Հայտնի երգահանը նաեւ հույս է հայտնել, որ […]

Հայ արվեստագետները մասնակցեցին Վիլնյուսի “Մշակութային գիշեր” փառատոնին

Հուլիսի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցավ “Մշակութային գիշեր” միջոցառումը,  որին մասնակցեց նաեւ Հայաստանը: Արվեստի եւ մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի  “Մշակութային գիշերը” հանդիսացավ ԵՄ-ում Լիտվայի  նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի եւ տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի […]

“Ոսկե ծիրանի” հանդիսավոր բացումից հետո /վիդեո, ֆոտո/

Կիրակի՝ հուլիսի 7-ին “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի հանդիսավոր բացման արարողությունից հետո կազմակերպիչները շտապեցին հանել Օպերայի թատրոնի շենքի վրա կախված պաստառները: Այնքան էին շտապում, որ նույնիսկ չսպասեցին փառատոնի մասնակիցները հեռանան տարածքից: Թե ինչ է ֆիքսել Henaran.am-ի տեսախցիկը՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի