26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիան Հայաստանի հետ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի. Անրի Ռենո

Այսօր՝ հուլիսի 10-ին Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսը նվիրված էր հուլիսի 7-15-ը Հայաստանում անցկացվող Եվրասիական վավերագրական ֆիլմերի փառատոնին: Եվրասիական վավերագրական ֆիլմերի համաժողովը կազմակերպվել է “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հետ համատեղ:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նախ խոսեց լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրի Հայաստան ժամանելու առիթի մասին. “Բոլոր ժամանակների գերագույն մեծ վարպետը Հայաստանում է՝ բարձրյալի աջը թող նրա վրա լինի: Սա արդեն խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը:

“Ոսկե ծիրան” փառատոնի բացումը նշանավորվեց Ֆրանսուա Տրյուֆոյի ֆիլմով` “Սպանել դաշնակահարին” , որտեղ Ազնավուրը գլխավոր դերն է ստանձնել: Եւ վաղը նորից կլինի Ֆրանսիական ֆիլմ, որի և ռեժիսորը, և գլխավոր դեերակատարը  ֆրանսիացի  հայ է՝  Սերժ Ավետիքյան”,- նշեց Անրի Ռենոն:

Դեսպանը տեղեկացրեց, որ այս համատեքստում   Հայաստան է ժամանել ֆրանսիական կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարադոնը:

Դեսպանը խոսեց նաև Էրիկ Գարադոնի կինոարտադրության ոլորտում ունեցած հանդիպումների մասին: Մասնավորապես անդրադառնալով “Հայֆիլմ” կինոստուդիայի  տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ ունեցած հանդիպմանը, որի ժամանակ համագործակցության մի շարք ծրագրեր են քննարկվել:

“Ֆրանսիան Հայաստանի հետ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, որոնց մեջ մտնում է համատեղ ֆիլմեր ստեղծելու ծրագիրը: Նման գաղափարներ մտահղացել է Էրիկ Գարանդոն”,-նշեց Անրի Ռենոն:

Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոնը ներկայացրեցեց դեռևս  1946 թվականին հիմնադրված կինոկենտրոնի պատմությունը  և  նշեց, որ կինոկենտրոնի ստեղծումը պատերազմից հետո՝ խթանել է Ֆրանսիայի կինոարտադրությունը: Այս կառույցը իր մեջ ներառում է և լիամետրաաժ և կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունը:

Էրիկ Գարանդոնը ասաց, որ  տարեկան 700 միլիոնի ներդրում է կատարվում ֆրանսիական կինոարտադրության բնագավառում:

Միջազգային ծրագրերի ղեկավար Ժան Մարի Բարբը մանրամասնեց առաջիկա ծրագրերը. “Գյումրիում պատրաստվում ենք ստեղծել ծրագիր՝ կառույց, որտեղ մենք խորհրդակցութուններ կանենք, Գյումրիի կինոարվեստի ինստիտուտում ստեղծվելու է առաջին և երկրորդ կուրսերի մագիստրատուրա, կամ այսպես ասած վարպետության դասընթացներ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ