12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանում ես նույնիսկ կոճակ կարել չգիտեի. Նարե Հայկազյանը նեղացած չէ

Սիրված եւ օրիգինալ դերասանուհի Նարե Հայկազյանը արդեն մեկ ամիս է, որ Հայաստանում է, հասցրել է զբոսնել մայրաքաղաքում, լինել հայրաքաղաք Գյումրիում: Իր վերադարձի մասին այսօր դերասանուհին խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա երկար տարիներ է, որ ԱՄՆ-ում էր բնակվում: Նշում է, որ այնտեղ բավական դժվար է ինքնահաստատվելը, սեփական տեսակետն արտահայտելը:

ԱՄՆ-ում դերասանուհին խաղացել է թատրոնում, նկարահանվել է ֆիլմերում, սերիալում: Հայկազյանն ասաց, որ Հայաստանը շատ էր կարոտել: ”Իմ ամբողջ տենչն է ունենալ ազատ ելումուտ”,-նշեց նա: 

”Ուզում էի ինքս ինձանից ազատ ապրել, հասկանալ, թե ո՞վ եմ ես իրականում։ Երբ իրավիճակների հետ մեկտեղ՝ ինքդ ես փոխվում, հասկանում ես, որ ինքդ քեզ փառաբանելն ու ինքդ քեզ խղճալն անիմաստ է։ Ամերիկայում ես մաշվեցի, բայց հասկացա, որ մինչև չմաշվես` չես նորոգվի”,-հավելեց նա։

Մեկ ամսից սիրված դերասանուհին կրկին վերադառնում է ԱՄՆ, սակայն մշտապես չի բնակվելու այնտեղ, կրկին գալու է Հայաստան: Այստեղ նա պատրաստվում է ֆիլմ նկարահանել, շարունակել զբաղվել հագուստի իր տեսականիով: 

”Երևանում ես նույնիսկ կոճակ կարել չգիտեի, բայց Ամերիկայում հասկացա, որ շատ բան կարող եմ անել”,-պատմեց նա։

Նարե Հայկազյանը ոչ մեկից, մնջախաղի թատրոնից նեղացած չէ, նեղացած լինելը նա փոքրոգություն է համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ