07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անվանի երգահան Ռայմոնդ Պաուլսը կմասնակցի

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  ջազմեն Լեւոն Մալխասյանի եւ Երեւանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են լատվիացի հայտնի երգահանին: 

Ողջունելով քաղաքապետին եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Ռայմոնդ Պաուլսը նախ շնորհավորել է հյուրերին Երեւանի եւ Ռիգայի միջեւ եղբայրացման համաձայնագիր կնքելու կապակցությամբ: Հայտնի երգահանը նաեւ հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում էլ ավելի կսերտանան նաեւ երկու մայրաքաղաքների միջեւ առկա մշակութային հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Ռիգայի հետ փոխշահավետ համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, այդ թվում նաեւ մշակույթի ոլորտում: Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու “Էրեբունի-Երեւան 2795” տոնակատարություններին:

Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երեւան եւ երեւանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ