19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հայ արվեստագետները մասնակցեցին Վիլնյուսի “Մշակութային գիշեր” փառատոնին

Հուլիսի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցավ “Մշակութային գիշեր” միջոցառումը,  որին մասնակցեց նաեւ Հայաստանը: Արվեստի եւ մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի  “Մշակութային գիշերը” հանդիսացավ ԵՄ-ում Լիտվայի  նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի եւ տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:

Հայաստանը այս փառատոնին ներկայացրեցին “Արամ Խաչատրյանի անվան եռյակը”, որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի  քաղաքային համերգասրահում հանդես եկավ Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու  համերգով, եւ դիզայներ ու քանդակագործ  Առնո  Կուռը (Սաշա Ղալեչյանը)  “Տես քեզ հայերեն”  նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց հայ արվեստագետներին: Միջոցառումը իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության եւ Լիտվայում ՀՀ  դեսպանության աջակցությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ