ԱԺ-ում կայացավ ”Գալյա Նովենց” գրքի շնորհանդեսը /վիդեո/
Այսօր Ազգային ժողովում կայացավ սիրված ու ճանաչված դերասանուհի Գալյա Նովենցի մասին պատմող ”Գալյա Նովենց” գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Սերգեյ Առաքելյանն է, ով արդեն հայ սիրված արտիստների մասին 12-րդ հատորն է հանձնել հրատարակման:
Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ոչ միայն ճանաչել է դերասանուհուն, այլև նրա հետ շատ մտերիմ է եղել: Առաքելյանի համար` այս գրքում ամենահոգեհարազատը այն երկու էջերն են, որոնցում ինքը բնութագրում է Նովենցի թոռնիկներին:
Նշենք, որ միջոցառմանը ոչ միայն արվեստագետներն ու Նովենցի ընտանիքի անդամներն էին մասնակցում, այլև ԱԺ պատգամավորները` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ միասին:
Վերջինս պատմեց, որ վերջին տարիներին է բախտ ունեցել շփվել Նովենցի հետ, սակայն շատ երջանիկ է, որ այդ շփումը եղել է:
Նա նշեց, որ այսօր Ազգային ժողովը մտավորականի կողքին է:
Միջոցառման ընթացքում Նովենցի, նրա հետ իրենց համագործակցության, ընդհանուր աշխատանքի մասին պատմեցին ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արվեստագետ Տիգրան Մանսրուրյանը, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն էլ նրա հիշատակին նվիրեց իր գեղեցիկ կատարումներից:
Մանրամասները` տեսանյութում: