14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Դիրքերի ճշտում, ինքնության երկբայում

Վերջերս կայացել է ժամանակակից արվեստի ոլորտում Հայաստան-Իտալիա միջագային համագործակցային ծրագիրը: Այս ծրագրի մասին այսօր ”Հենարան” ակումբում ասուլիսում խոսեցին նախագծում Հայաստանի կողմից ներկայացվածներ Սուսաննա Գյուլամիրյանը, արվեստագետներ Կարեն Անդրիասյանը և Արմինե Հովհաննիսյանը: Նրանք նշեցին, որ սա հիմնականում փոխանակման ծրագիր էր: Հայաստանից արվեստագետները մեկնել են Իտալիա, իսկ իտալացի արվեստագետները ժամանել Հայաստան, ծանոթացել ժամանակակից արվեստի, արվեստագետների հետ: Իտալական կողմը […]

Տկլոր աղջիկների փոխարեն՝ քյանդրբազ /վիդեո/

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի կայք-էջի, երկարամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը դիմել է ՄԻՊ-ին եւ նշել, որ վերջին շրջանում  մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում եւ նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Նա բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:  Մշակույթի նախարարը Պաշտպանին հայտնել է, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով` 2013-2015 թթ., […]

Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների […]

ԵԹԿՊԻ-ն դատապարտում է Վանաձորում տեղի ունեցած միջադեպը

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը դատապարտում է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլ Գեւորգյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ զորակցություն հայտնում դասախոսի հարազատներին` կոչ անելով զինվել համբերությամբ: Վասիլ Գեւորգյանը աչքի է ընկել իր խստապահանջությամբ, բարձր որակավորմամբ, մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: Ինստիտուտի ղեկավար կազմը հետամուտ է լինելու հարցի իրավական գործընթացին:   ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն

Ընդունվում են “Մանկական Եվրատեսիլ- 2013” երգի մրցույթի մասնակցության հայտեր

“Մանկական եվրատեսիլ- 2013” երգի սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում: “Մանկական Եվրատեսիլ-2013” միջազգային այս հեղինակավոր երգի մրցույթին մասնակցել ցանկացողները  պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտը սույն թվականի հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին.  Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի […]

Բացառիկ լուսանկարներ Փարիզի նորաձևության տներից. հայուհիները մեկ քայլ առաջ ֆրանսուհիների՞ց /ֆոտո/

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը նոր է վերադարձել Փարիզից: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այնտեղ էր իր հարազատներին այցելության համար: Փարիզում նորաձևության բլոգերը այցելել է նորաձևության տներ և ֆոտաշարքեր է ներկայացրել իր ընթերցողներին: ”Ցանկացա իմ ընթեցողներին հնարավորություն ընձեռել իմ աչքերով ծանոթանալու Փարիզի նորաձևության հետ: Ուրախ եմ, որ գնացի մի շրջանում, որտեղ ներկայացված էր բարձր նորաձևության […]

Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը

Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը:  Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց  նրա գիտական ու կրթական գործունեությունը: Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը` […]

Դերասանուհի Աննա Հարությունյանը դատի է տվել

Երեկ մեծ էկրաններ բարձրացավ ”Չեզոք գոտի” լիամետրաժ ֆիլմը, որում նկարահանվել է նաև դերասանուհի Աննա Հարությունյանը: Ֆիլմի առաջնախաղի հենց հաջորդ օրը` այսօր, դերասանուհի Աննա Հարությունյանը դիմել է դատարան` պահանջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից: ”Չեզոք գոտի” ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհին, ով երեկ ներկա չի եղել դրա պրեմիերային, esyes.am-ին մանրամասնեց […]

Հեքիաթներից սովորում` մարդ են սպանում /վիդեո/

Ինչպիսի պահանջարկ ունեն այսօր հայկական մուլտֆիլմերը և կոմերցիոն նպատակ չհետապնդող հեքիաթները: Ինչպե՞ս են դրանք հասնում մանուկներին: Հարի Փոթերից ու Բեթմենից հետո ի՞նչ են տալիս մանուկներին Թումանյանի հեքիաթները կամ ժամանակակից մանկագիրների գործերը: Այս հարցերի շուրջ  Henaran.am-ը զրուցեց “Ծիծեռնակ”ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանի հետ: “Երբ որպես ծնող նայում եմ Հարի Փոթերը, որտեղ սև ուժեր և սև մտքեր են […]

Մուրադ Ջանիբեկյանը գնահատվեց Ուկրաինայում

Հունիսի 11-ից 16-ը Կիևում կայացած “Վիդլունյա” միջազգային մոնոփառատոնին մասնակցած հայ դերասանները վերադարձել են մրցանակներով: Տղամարդու լավագույն դերակատար է ճանաչվել Մուրադ Ջանիբեկյանը: Փառատոնի գլխավոր “Գրան պրի” մրցանակին արժանացել է “Ձեզ եմ դիմում տիկնայք և պարոնայք” ներկայացումը՝ Ռոբերտ Հակոբյանի դերակատարմամբ: Մրցույթից դուրս փառատոնին մասնակցել է ևս մեկ ներկայացում՝”Ես ճայ եմ” Լարիսա Ղևոնդյանի դերակատարմամբ: Այս ներկայացումը մրցույթից դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի