26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մուրադ Ջանիբեկյանը գնահատվեց Ուկրաինայում

Հունիսի 11-ից 16-ը Կիևում կայացած “Վիդլունյա” միջազգային մոնոփառատոնին մասնակցած հայ դերասանները վերադարձել են մրցանակներով:

Տղամարդու լավագույն դերակատար է ճանաչվել Մուրադ Ջանիբեկյանը: Փառատոնի գլխավոր “Գրան պրի” մրցանակին արժանացել է “Ձեզ եմ դիմում տիկնայք և պարոնայք” ներկայացումը՝ Ռոբերտ Հակոբյանի դերակատարմամբ:

Մրցույթից դուրս փառատոնին մասնակցել է ևս մեկ ներկայացում՝”Ես ճայ եմ” Լարիսա Ղևոնդյանի դերակատարմամբ: Այս ներկայացումը մրցույթից դուրս է եղել քանի որ ինչպես նշեց Լարիսա Ղևոնդյանը անխոս կերպարի ներկայություն կա:

“Արմմոնո”  միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը կարևորեց Հայաստանի մասնակցությունը  Ուկրաինայում կայացած 15-րդ միջազգային մոննո ներկայացումների փառատոնին:

“Մուրադ Ջանիբեկյանը այս փառատոնին արժանացել է լավագույն տղամարդու դերակատար անվանակարգին: Ճիշտ է նա միշտ էլ գնահատված է եղել թատերասեր հայ հասարակության կողմից և գնահատվել է նաև Հայաստանում, իմիջայլոց հենց նույն ներկայացման համար, սակայն գնահատվել ուրիշ երկրում դա բոլորովին այլ կարևորություն է”:

Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ “Գրան պրի” մրցանակի արժանացած ներկայացումը չնայած արդեն երկու տարի բեմադրվում է, սակայն առաջին անգամ է հրավիրվել օտար երկրի կողմից, քանի որ ներկայացումը եղեռնի թեմատիկայով է կառուցված: Այս դեպքում այս մրցանակը ցույց է տվել Ուկրաինայի վերաբերմունքը ցեղասպանության և հայ ժողովրդի նկատմամբ:

“Ներկայացման սկզբում և ընթացքում հանդիսատեսը լաց եղավ, իսկ վերջում դահլիճը հեղեղվեց ոտնկայաս ծափերով”,- փաստեց Մարիաննա Մխիթարյանը:

“Ձեզ ենք դիմում տիկնայք և պարոնայք” ներկայացման բեմադրիչ և դերասան Ռոբերտ Հակոբյանը, նշեց որ հաղթանակը իր համար անսպասելի էր.”Ներկայացումը և թեման գնահատվեցին, ներկայացումը չի հրավիրվել, քանի որ այն վախեցել են ներկայացնել, և ես պարզապես ապշած եմ մեր հաջողությունից”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ