08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդունվում են “Մանկական Եվրատեսիլ- 2013” երգի մրցույթի մասնակցության հայտեր

“Մանկական եվրատեսիլ- 2013” երգի սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում: “Մանկական Եվրատեսիլ-2013” միջազգային այս հեղինակավոր երգի մրցույթին մասնակցել ցանկացողները  պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտը սույն թվականի հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին. 

Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:

Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տեւողությամբ:

Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:

Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:

Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:

Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Ձայնագրված բեք-վոկալները “Մանկական եվրատեսիլ- 2013”-ում թույլատրելի են:

Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:

Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3), երգի խոսքերը, կատարողների անձնագրի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ:

Փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի Հանրային հեռուստաընկերություն կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 56-88-19 հեռախոսահամարով:  Առաջին ալիք, Հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ