08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում Վարդան Աղաջանյանի ունեցած անձնական ներդրումը՝ հատկանշելով, որ նաեւ այդպիսով է հայկական գաղթօջախներում մեծապես ապահովվում հայապահպանումը:

“Ձեր շնորհակալ գործունեությունն իսկապես արժանի է գնահատանքի, ինչը, համոզված եմ շատերն են արձանագրում: Եվ որպես Երեւանի քաղաքապետ՝ վստահեցնում եմ Ձեզ, որ հայանպաստ բոլոր նախաձեռնությունների շրջանակում մշտապես կարող եք վստահորեն հույս դնել ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ անձամբ իմ աջակցության վրա”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ գնահատանքի համար՝ Վարդան Աղաջանյանը նախ, օգտվելով առիթից, շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ ապա վստահեցրել, որ նույն եռանդով ու նվիրումով շարունակելու է կատարել իր աշխատանքը:

“Անկեղծորեն շնորհակալ եմ Ձեր գնահատականների համար, պարոն քաղաքապետ, եւ վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը հայ երեխաների շրջանում հայկական պարարվեստն առավել տարածելու համար: Օգտվելով առիթից՝ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Երեւանում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի եւ նախաձեռնությունների համար”,- նշել է Վարդան Աղաջանյանը:

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ