26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը

Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը:  Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց  նրա գիտական ու կրթական գործունեությունը:

Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը` Մովսես Խորենացու մեդալը` հայագիտության զարգացման  գործում նրա ունեցած նշանակալի ավանդի եւ հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության  համար:  Դեսպան Աղաջանյանը, իր ելույթում շնորհավորելով Հենինգ Լեհմանին, նշեց, որ “նրա հայագիտական հետազոտություններն անգնահատելի են եւ նոր էջ են բաց արել  Արեւմուտքի եւ Արեւելքի եկեղեցիների հայտնի ու անհայտ պատմական փոխազդեցությունների մեջ”: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգեւին արժանանալու կապակցությամբ`  Հենինգ Լեհմանը հանդես եկավ “Մի կաթիլ ջրի մեջ երեւացող աշխարհ” դասախոսությամբ եւ ներկայացրեց Բարոկոյից մինչեւ Լուսավորչություն ընկած ժամանակահատվածում Արեւելյան եւ Արեւմտյան եկեղեցիների միջեւ հարաբերությունների պատմությունը: Նա նշեց, որ “Հայկական եկեղեցին բավական վաղ հասկացավ տպագիր գրքի` որպես գիտության եւ քարոզի միջոցի կարեւորությունը եւ նախաձեռնեց հայկական գրքի  տպագրությունը”: Հենինգ Լեհմանը մատնանշեց 1565-ից մինչեւ 1745 թվականների այն հնատիպ 19 հայկական գրքերը, որոնք պահվում են Դանիայի թագավորական գրադարանում եւ ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսում:

Հանդիսությանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմը,  գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ