14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Վակցինան գիտի իր ապագա երեխայի սեռը, որոշել է նաեւ անունը /վիդեո/

DJ Vakcina-ին (Արուսիկ Մկրտչյան) հղիությունը չի խանգարում առավել ակտիվ գործնեություն ծավալելու համար: Henaran.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ եթե նխկինում մենակ էր զբաղվում նույն գործերով, այժմ երկուսով են, և կյանքը դրանից ավելի հեշտ ու հետաքրքիր է դարձել.”Ես ուրախ եմ, որ մենք արդեն երկուսով ենք աշխատում: Արդեն 6 ամսից ավել է նա մասնակից է իմ կյանքին […]

”Ինձ զանգահարեց նախագահ Սերժ Սարգսյանն ու շնորհավորեց” /ֆոտո/

Երեկ` հունիսի տասնինին Երվանդ Երզնկյանը դարձավ 66 տարեկան: ArmStar.am-ը շնորհավորեց մաեստրոյին ծննդյան օրվա կապակցությամբ և փոքրիկ զրույց ունեցավ նրա հետ: ”Ծննդյանս օրը շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կողմից: Երեկ ինձ շնորհավորել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, կոնսերվատորիայի իմ գործընկերները, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: […]

Երկու ազգի կենդանի լեգենդը՝ Շարլ Ազնավուրը որպես կամուրջ

1982թվականի հունիսի 21-ից ի վեր Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է երաժշտության տոն, որը ուղեկցվում է միջոցառումներով: 2007-թվականից այս տոնը նշվում է նաև Հայաստանում: Այսօր,  հունիսի 20- ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն խոսեց տոնի խորհրդի և Հայաստանում այն անցկացնելու նախաձեռնության մասին: Դեսպանը ուրախ է, որ հայ և ֆրանսիացի ազգերին կապում է նաև երգը […]

Ռիչարդը սպանում է երեխաներին, բռնաբարում՝ եղբոր կնոջը` արգելենք /վիդեո/

Հայաստանը սկսել է չզիջել ամենաշատ սերիալներ արտադրող լատինաամերիկյան երկրներին: Հայ բեմարվեստի կարկառուն ներկայացուցիչներն էլ կերպարներ են կերտում սերիալներում: ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևին բազմաթիվ հեռուստադիտողներ սկսեցին ճանաչել հենց սերիալներից: Դու՞ր են գալիս անձամբ դերասանին հայկական սերիալները և ի՞նչ փոփոխություններ կցանկանար տեսնել սերիալային արվեստում Խոսրոևը: Henaran.am-ի հետ զրույցում Ռազմիկ Խոսրոևը մի շարք առաջարկներ և դիտարկումներ արեց:  […]

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողությունում”

Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն” ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ եւ Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է “Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը”: Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչեւ ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող […]

Գյուղը Հասմիկից էլ թանկ է … օրենքից են խոսում /վիդեո/

Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, երեկ, Լոռու մարզի Դսեղ այցելած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հիշեցրեց գյուղի հուշարձաններից մեկի խնդիրը, ինչը բարկացրեց տիկին նախարարին: Ըստ գյուղապետի, Դսեղ գյուղում կա հին իշխանական գերեզմանատուն, որտեղ գտնվում է Մամիկոնյաններից Վահան իշխանի գերեզմանը, այդ գերեզմանի վրա կառուցված է հուշակոթող, որն այժմ վթարային վիճակում է: Կոթողը իր առանցքից շեղվել է 18 սմ […]

Կանխվել է Սարյանի տուն-թանգարանի հրդեհը

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսգիշերին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին հարակից Սարյանների ընտանիքին պատկանող բնակարանում տեղի է ունեցել հոսանքալարերի կարճ միացում: Հրշեջ ծառայության օպերատիվ աշխատանքի արդյունքում անմիջապես վթարը տեղայնացվել է և կանխվել է հրդեհի բռնկումը: Տեղեկացնում են նաև, որ մարդկային և նյութական վնասներ չկան: Այս պահին ճշտվում են վթարի պատճառները: Հիշեցնենք, որ ներկայում թանգարանում ընթանում են […]

Գերմանիայում հայկական գրադարան-արխիվ կգործի

Գերմանիայում գրադարան-արխիվ հիմնադրելու գաղափարը Հայ ակադեմիականների միության վարչության տարիների մշակած ծրագիրն է: Մի քանի տարի առաջ Գերմանիայի Կենտրոնական Խորհուրդն /ԳԿԽ/ առաջարկ է ստացել, որ տեղի բոլոր հայկական համայնքների և միությունների հետ այս ծրագրով աշխատի: Արդյունքում շուտով երկար սպասված այդ ծրագիրը կյանքի կկոչվի: Իսկ գրադարանի հիմնադրման ֆոնդ կհանդիսանան արդեն հավաքված մի քանի հարյուր գրքերը: “Ես ինքս […]

Ես ոչնչից չեմ վախենում. Շևչուկը դեմ չէ Արցախում երգելուն

Հունիսի 16-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում համերգով հանդես կգա ռուսաստանյան անվանի ”DDT” ռոք խումբը: Նախքան համերգն այսօր լրագրողների հետ հանդիպեց Յուրի Շևչուկը: Նա նշեց, որ նախքան Հայաստան գալը եղել է Վրաստանում, և այստեղ գալու ցանկությունը շատ մեծ էր, քանի որ Հայաստանը հզոր մշակույթի ու պատմության տեր երկիր է: Շևչուկն ասաց, որ ինքն ու խմբի անդամները […]

Վահագն Մարգարյանն է ներկայացնում Հայաստանը

Փետրվարի 23-ին կայացած  “Պատանի պարողների Եվրատեսիլ” մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլում 11 մասնակիցներից հաղթող ճանաչվեց 17-ամյա Վահագն  Մարգարյանը: Հայաստանն առաջին անգամ այս հեղինակովոր մրցույթում ներկայացնող պատանին հանդես է գալու առաջին համարի ներքո: Պատանի պարողների “Եվրատեսիլ-2013” մրցույթը ուղիղ եթերով հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ, ժամը 22-ից: Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի