26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես ոչնչից չեմ վախենում. Շևչուկը դեմ չէ Արցախում երգելուն

Հունիսի 16-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում համերգով հանդես կգա ռուսաստանյան անվանի ”DDT” ռոք խումբը:

Նախքան համերգն այսօր լրագրողների հետ հանդիպեց Յուրի Շևչուկը: Նա նշեց, որ նախքան Հայաստան գալը եղել է Վրաստանում, և այստեղ գալու ցանկությունը շատ մեծ էր, քանի որ Հայաստանը հզոր մշակույթի ու պատմության տեր երկիր է: Շևչուկն ասաց, որ ինքն ու խմբի անդամները ամենաշատը տպավորված են Հայաստանի հուշարձաններով: 

”Մեր այցի հիմնական նպատակներից մեկն է լսել այն ռոքը, որ հնչում է Հայաստանում: Ցավոք սրտի, հայկական ռոք քիչ ենք լսել, սակայն հայտնի հայ երաժիշտներին վայելելու հնարավորություն ունեցել եմ”,-ասաց նա:

Ղարաբաղում համերգ ունենալու մասին Շևչուկն ասաց, որ պատրաստ է երգել ցանկացած տեղում, որտեղ մարդիկ կան: ”Ադրբեջանի արձագանքն ինձ չի հուզում, որովհետև ես ոչնչից չեմ վախենում”,-նկատեց նա:

Վաղվա համերգի հետ կապված` Շևչուկը հայտնեց, որ երգելու է այնքան, որքան ուժ ունենա:

”Կերգենք այնքան, որքան կցանկանաք, որքան ուժ կունենանք: Ես տանել չեմ կարողանում, երբ ասում են` ես ձեր ֆանատն եմ, դուք աստղ եք, ուստի վաղը երկխոսություն է լինելու` ռոքի սիրահարների և ռոք երաժիշտների միջև”,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ