07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Յոթ արվեստագետներ մեկական գույնով պատկերել են Երազանքների Երևանը

 “Երևան բրենդ”  նախագծի շրջանակում “Կերտում ենք Երևանը” խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել “Կասկադ” համալիրի վերին՝ “Երեք սուզորդների” հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Ստեղծագործական գործողությանը մասնակցել են մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնությանը հայտնի արվեստագետներ Դավիթ Մինասյանը, Արման Դավթյանը (Նուռ), Մուշո Գարուկյանը, Մերի Մունը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Մալայանը, Վահան Բալասանյանը։

Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը, մեկ գույն կիրառելով, պատկերել է միասնական ստեղծագործության թեման՝ Երազանքների Երևանը։

Կազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։

Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ այս գործողության արդյունքում ստեղծված խորհրդանշական պատկերը կարող է ունենալ տարբեր կիրառում, ինչպես, օրինակ,  ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում։

 Երևանի բրենդավորման նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, INSTID միջազգային ընկերության հրավիրյալ փորձագետների, Մաևտիկա բրենդինգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ