Մոնսերատ Կաբալյեն հրաժեշտ տվեց Հայաստանին /վիդեո/
Հունիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստում չգերազանցված Մոնսերատ Կաբալյեի համերգը:
Մ. Կաբալյեն երևանյան բեմի վրա ելույթ ունեցավ աղջկա` Մոնսերատ Մարտիի (սոպրանո) հետ: Նրանք հանդես եկան դուետով եւ առանձին` ներկայացնելով հայտնի օպերաներից հատվածներ: Հայ հանդիսատեսին ներկայացվեցին Հենդելի, Գունոյի, Օֆենբախի, Պուչինիի և այլ հայտնի կոմպոզիտորների գործեր:
Նույն բեմի վրա հանդես եկան նաև Ագոստինա Սմիմերոն (մեցցո սոպրանո), ով եղել է Մ. Կաբալյեի անվան միջազգային մրցույթի հաղթող, և Դավիթ Բաբայանցը (բարիտոն), ով 2011 թ.-ին դարձել է Վերոնայի Օպերայի և պոեզիայի միջազգային փառատոնի հաղթող:
80-ամյա իսպանուհին իր անմիջականությամբ վերացրեց հանդիսատեսին բեմից բաժանող տարածությունը` արժանանալով բուռն ‘’բրավոների’’ եւ ծափողջյունների: Կաբալյեի հետ անթերի հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Ռամոն Տեբարի փայլուն դիրիժորությամբ: Ելույթով հանդես եկան նաեւ Կավալիեի դուստրը` Մոնսերատ Մարտին, նաեւ մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Հնչեցին Հենդելի, Օֆենբախի, Պուչինիի, Խիմենեզի ստեղծագործություններից:
Համերգի վերջում հնչեց հայկական ստեղծագործություն` Գոհար Գասպարյանի ‘’Երեւան’’ ստեղծագործությունը կատարեց Մոնսերատ Մարտինը:
Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետի տիկինը` Գոհար Սարգսյանը, մշակույթի նախարարը, քաղաքական, մշակութային գործիչներ, Արցախի մշակույթի նախարարը, նախկին վարչապետը եւ այլոք:
Հիշեցնենք, Կաբալյեն իր այցի ընթացքում հյուրընկալվեց նաեւ Արցախում: “Ձեզ առաջարկում եմ իմ ձեռքն ու սիրտը”,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալյեն, իսկ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Կաբալյեն պատմել էր իր ջերմ տպավորությունների մասին` նշելով, որ Հայաստանը սիրո եւ խաղաղության կղզի է: