06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սամվել Ալեքսանյանը ՛՛քյասիբ՛՛ մարդ է … /վիդեո/

“Սամվել Ալեքսանյանը մաքսիմում կասի ես գործ չունեմ, ես քյասիբ մարդ եմ, 8 երեխա ունեմ, երեխա եմ պահում և նրանց նպաստով յոլա եմ գնում”,-ասաց  ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին,թե արդյոք “փակ շուկայի” ճակատագրով մտահոգ անձինք անձամբ խոսել են սեփականտիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի հետ կամ արձագանքվել է արդյոք ԱԺ պատգամավորի կողմից որպես անձնական սեփականություն հանդիսացող պատմաճարտարապետական հուշարձանի խեղման փաստի առթիվ առաջացած աղմուկը:

“ Սամվել Ալեքսանյանը շուկան գնել է, եթե նա շուկան վերականգներ, ես կգնայի նրա ճակատը կպաչեի: Ես ցնցվեցի , երբ որ համացանցում տեսա մի կին հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը Քրիստոսից հետո երկրորդ մարդնա”:

Կարո Այվազյանը փաստեց, որ “Երևան Սիթի” խանութների ցանցի դեմ ինքը ոչինչ չունի. “ Երևան քաղաքում էնքան ամայի տեղեր կան և էտ կառուցված սիթիները իրանցից առանձնապես ոչինչ չեն ներկայացնում”:

Կարո Այվազյանը շեշտեց, որ չնայած ինքը ճարտարապետ չի, բայց իր սիրտը ցավում է Երևան քաղաքի համար. ” Երևան քաղաքի, ինչպես ժողովուրդն է ասում՝ հերը անիծեցին”,-հավելեց:

Կարո Այվազյանի հետ զրույցն ամբողջությամբ՝  Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ