Էրդողանը Պուտինին իր միջնորդությունը կառաջարկի
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կհայտարարի իր պատրաստակամության մասին՝ միջնորդ դառնալու ուկրաինական կարգավորման հարցում․ գրում է Milliyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է նաև, որ երկու առաջնորդների հանդիպումից առաջ հույս կա, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին։
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































