09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

Դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ Երևանցիներ, Այս պահին Երևան քաղաքի բոլոր տեղամասերի քվեների հաշվարկով՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ, ԼՀԿ ավագանու ցուցակի առաջնորդ Դավիթ Խաժակյանը չի ընտրվել Երևանի ավագանու ապագա կազմում։ Դավիթ Խաժակյանն անցած տարիներին պատշաճ, ազնիվ ու բարեխիղճ կերպով առանց որևէ վարձատրության ներկայացրել է Երևան քաղաքի […]

Հանրային հեռուստաընկերությունը ՔՊ-ին 2 անգամ ավելի շատ է լուսաբանել, քան մյուս կուսակցություններին. Դանիել Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իրենց դիտարկման արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, թե ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն հանրային հետաքրքրությունը բավական ցածր է եղել։ Արձանագրվել են խախտումներ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրել։ Իոաննիսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2 անգամ […]

Պարտվեց ոչ թե ավինյանը, այլ քպ-ն՝ ամբողջությամբ, ու նիկոլը՝ անձամբ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Նոր ամփոփիչ մտքեր՝ առավոտյան սուրճի ներքո։ 1) Հականիկոլական երեք ուժերի՝ Մարությանի, Թևանյանի ու Դոգի գումարային արդյունքը ավելին է նիկոլական երկու ուժերի՝ քպ-ի ու զեյնալյանի համատեղ արդյունքից միայն շուրջ 250 ձայնով!! Դրա արդյունքում այդ երեքը այն երկուսից ՄԵԿ մանդատ ավել են ստանում։ 2) Պարտվեց ոչ թե ավինյանը, այլ քպ-ն՝ ամբողջությամբ, ու […]

Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն, խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը, գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։ Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը։ Այդ ճանապարհին նա կարող է անգամ […]

Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզչությունը, քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը Երևանի բոլոր ընտրատարածքներում։ «Հայտարարում ենք, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։ Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները։ Քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ գործադրված ճնշումներով, […]

«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ, այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանըդառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

ԿԸՀ-ն հրապարակեց բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Հանրային ձայն» կուսակցություն – 9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն – 1.12% «Հաղթանակ» կուսակցություն – 1.71% «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 0.74% «Հայաստանի եվրոպական կուսակցություն – 1.11% «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 18․89% «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն […]

ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը գրում է․ «ՔՊ-ական «լափառոշության» տխուր վախճանը «Մեր դեմ խաղ չկա…» ու «ժողովրդի քվե…» ամեն քայլափոխի բղավող իշխանական խմբակն այսօր սեփական մահախոսականը լսեց երեւանցիների ընտրության արդյունքում քվեաթերթի հաշվող ձայների տոնայնությունից։ Մայրաքաղաքի 824 հազար 250 ընտրողից ստացել է 80 հազարից պակաս։ Ասել է թե՝ 10 տոկոսից պակաս։ Հիմա համեմատեք՝ 2018-ին Երեւանի ընտրություններում 294 092 քվե […]

Տիգրան Ավինյանը չընտրվեց Երևանի քաղաքապետ. անհրաժեշտ է լինելու կոալիցիա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել անհրաժեշտ ձայների 50+1 տոկոսը, որպեսի ընտրական ցուցակի առաջին համարը՝ Տիգրան Ավինյանը օրենքի ուժով դառնա քաղաքապետ։ Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է կոալիցիա։ «Հանրային ձայն» կուսակցություն – 9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի