19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանրային հեռուստաընկերությունը ՔՊ-ին 2 անգամ ավելի շատ է լուսաբանել, քան մյուս կուսակցություններին. Դանիել Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իրենց դիտարկման արդյունքները:

Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, թե ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում, սակայն հանրային հետաքրքրությունը բավական ցածր է եղել։

Արձանագրվել են խախտումներ, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրել։

Իոաննիսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2 անգամ ավելի շատ է լուսաբանել, քան մյուս կուսակցություններին։

«Հանրային հեռուստաընկերության խիստ իշխանամետ մոտեցումը պետք է հետագայում դառնա քննարկման առարկա»,- հավելեց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ