09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

Ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներում են, բլոկ-պոստեր են դրել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է․ Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին: Տարբեր բնակավայրերի և նրա բնակիչների հետ կապված հակասական տեղեկություններ կան, շատերի հետ կապ հաստատելու հնարավորություն դեռևս չկա: Ճիշտ է` Արցախի ոստիկանությունը ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը […]

Զոհերի թիվն առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ․ Արցախի ՄԻՊ

Սպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10 խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։ [ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]

Հայաստանի ղեկավարությունն է ընդունել՝ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է․ Պեսկով

Կրեմլը ելնում է այն հանգամանքից, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ներքին խնդիրն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է», – ասել է Պեսկովը՝ ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում։ Նա ընդգծել է. «Ադրբեջանը գործում է իր տարածքում, ինչը ճանաչվել է Հայաստանի ղեկավարության կողմից»։

Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել

Լեռնային Ղարաբաղում, դիտակետից վերադառնալիս, ռուս խաղաղապահների ավտոմեքենան գնդակոծության է ենթարկվել։ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գնդակոծության հեևանքով զոհվել են մեքենայում գտնվող ռուս զինվորները։ Տեղում աշխատում են ռուս և ադրբեջանցի քննիչներ։

«ԼՂ-ում տեղի ունեցողի պատճառները պետք է փնտրել ավելի վաղ կայացված որոշումներում»․ ՌԴ Պետդումայի խոսնակը՝ Փաշինյանի կողմից Արցախն «Ադրբեջանի տարածք» ճանաչելու մասին

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի պատճառները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում ընդունված որոշումները, մասնավորապես՝ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ Ադրբեջանի մաս է ճանաչել, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի պատճառները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ավելի վաղ ընդունված որոշումները։ Եթե մի խոսքով ասենք՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել […]

«Ղարաբաղի հայկական ծագման բնակչության վերաինտեգրման ծրագիրը պատրաստ է»․ Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ղարաբաղի հայկական ծագմամբ բնակիչների» սոցիալ-տնտեսական «ինտեգրացիան» Ադրբեջանի ներքին գործն է։ «Ղարաբաղի հայկական ծագման բնակչության սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիրը համապատասխան կառույցների կողմից արդեն պատրաստվել է»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի