Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։ Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով: ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը հրապարակել է արցախցի պատգամավոր Արզիկ Մխիթարյանի հաղորդագրությունն իրեն. «Թուրքերը մտան քաղաք (Ստեփանակերտ), փողոցներում են ժողովուրդը, էրեխեքը…»։
Այդ փաստաթղթում ամեն ինչ ասվելու է և դրանով որոշվելու է Արցախում մեր հայ բնակչության ճակատագիրը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Եվլախում այս պահին անցկացվող բանակցություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այսօր շատ մարդիկ կան, ովքեր քննադատում են Արցախի իշխանություններին այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված, սակայն ոչ ոք իրավունք չունի դա անելու.«Այսօր Հայաստանի […]
Եվլախում մեկնարկել է Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Արցախյան կողմից բանակցությունների մեկնել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը, Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղկալ Սերգեյ Մարտիրոսյանը։ Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ […]
Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասացին, թե սեպտեմբերի 19-ին, Արցախում սկսած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ երբ իրեն զանգահարել է լրագրողը և հարցրել է, թե ինչ է անում, պատգամավորը պատասխանել է. «Սուրճ եմ խմում»։ «Բա ի՞նչ անեի, խաբեի՞։ Ես սուրճ էի խմում, խաբեի՞ մարդուն» , – ասաց Հովիկ Աղազարյանը։ Նա ասաց, […]
Արցախի «Ջանէ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Աշոտ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան… Դու իմ հովհանորը պիտի լինեիր, Հայաստան ջան… Էսօր քեզ լալահառաչ շնորհավորողներին կասես, որ դու անասունների կառավարման տակ ես, Հայաստան ջան, ու որ քեզ ազատել ա պետք, Հայաստան ջան»:
Արցախի պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոշարասյունով արդեն հասել է Եվլախ։ Այսօր ադրբեջանական այդ քաղաքում տեղի կունենան բանակցություններ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։