22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2023

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում. էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է. ՀՀ ԱԽ քարտուղար

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին։ Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա, որին գումարվում է, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը՝ ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի […]

Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում. ՀՀ ԱԽ քարտուղար

Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ […]

«Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս և մոտենում է ապահարզանի պահը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էրդողանը Աթաթուրքի օրինակով Ռուսաստանից քամեց ինչ հնարավոր է և սերտացնում է հարաբերությունն Արևմուտքի հետ։ Կարծում եմ՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան ընտրության մեջ Էրդողանը կընտրի Արևմուտքը։ Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս եւ մոտենում է ապահարզանի պահը»։

Սոցիալական «սոսինձ»՝ հասարակության փշուրներն իրար միացնելու համար. Վահե Հովհաննիսյան

Նախորդ հրապարակմանս մեջ նշել էի խնդիրների հինգ կետ, որոնք պետք է սկսել լուծել՝ սկսելով վերջին կետից։ Սա այն գաղափարների համախումբն է, որը կարող է օգնել միավորել պատերազմի ու կորուստների, ինչպես նաև՝ անընդհատ հնչող ստի ու մանիպուլյացիաների հետևանքով մասնատված, փշրված հասարակական «անոթը»։ «Սոցիալական սոսնձի» օրինակները շատ են. բերեմ առավել թարմ օրինակներ։ Վ. Օսկանյանի ձևակերպումները, դրանց քննարկմանը […]

Ի՞նչ ունեցվածք ունի պետբյուջեի հաշվին ճամփորդողը. «Ժողովուրդ»

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ նա հանդիսանում է 2010 թվականին Արաբկիր վարչական շրջանում ձեռք բերված բնակարանի միանձնյա սեփականատերը։ Ըստ այդ նույն հայտարարագրի՝ նա շարժական գույք չունի։ Ծովինար Վարդանյանը «Հայէկոնոմբանկ»-ից փոխառություն ունի ստացած՝ 31 մլն 560 հազար դրամի չափով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 10.5 տոկոս է։ Տարվա վերջին […]

Սահմանին վիրավոր ունենք

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Տոնոյանը արձակուրդի ընթացքում կհյուրընկալվի քննիչ հանձնաժողովում. «Հրապարակ»

«Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի։ Այս մասին մեր լրագրողին ասել է ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի եւ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, եւ պատրաստ են բացառիկ հնարավորություն տալ Տոնոյանին, որ արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում […]

Մեր երկրում տեղի ունեցող աղետի, այդ թվում՝ դատական իշխանության զրոյացման թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանում դատական իշխանության շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ գրել է․ «Բազմաթիվ «մեսինջերային» հարցերին ստիպված եմ պատասխանել հրապարակավ։ 1) Իմ դիրքորոշումը հստակ է և չի փոխվել և չի կարող փոխվել. մեր երկրում տեղի ունեցող աղետի, այդ թվում դատական իշխանության զրոյացման թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Կարեն անդրեասյանը և […]

«Մենք մեր գործն ենք անում. Թագուհի Թովմասյանը թերացել ու չի պաշտպանել կարտոշկա ծախողի իրավունքները». Հովիկ Աղազարյան

Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց իսկ ներկայացրած նախագծին։ Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ էր քվեարկել՝ 62, դեմ՝ 1 պատգամավոր: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված