23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2023

«Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»

Հայաստանի ժուռնալիստների միության և հայաստանյան լրատվամիջոցների նախաձեռնությամբ մեկնարկում է. «Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը» արշավը, որով մեր ձայնն ենք բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների: Կոչ ենք անում Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական լրատվամիջոցներին, մեդիա-անհատներին, միջազգային և հայաստանյան մեդիա-կազմակերպություններին, ազատ լրագրողներին, բլոգերներին միանալ արշավին՝ տարածելով սույն հայտարարությունը, լրատվամիջոցների և սոցցանցերի էջերում տեղադրել հետևյալ […]

Լեռնային Ղարաբաղում մանկահասակ երեխաների մահը ադրբեջանական շրջափակման հետևանք է․ Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։

Մոսկվան աջակցում է ցանկացած միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության․ Զախարովա

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ «Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Եզրակացությունները պետք […]

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Պաշտպանության բանակը կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 13-ին` ժամը 11:15-ին և ժամը 14։10֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։

Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը […]

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամերիկյան այցը նվիրված է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական տիրույթում երկրի բացահայտ ընդգրկմանը․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամերիկյան այցը նվիրված է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական տիրույթում երկրի բացահայտ ընդգրկմանը, մինչ այժմ գործընթացը շարունակվում էր, բայց չեր գովազդվում։ Հիմա եկել է այն փուլը, որ Հայաստանն աշխարհին և առաջին հերթին Ռուսաստանին ներկայանա որպես իր հովանավորին միտումնավոր ընտրած ամերիկյան արբանյակ։ Պետքարտուղարությունում Գրիգորյանը քննարկել է Արցախը […]

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում կկայանա հուլիսի 15-ին

Հուլիսի 15-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ «Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», – կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա ավելի […]

Ռուստամ Բաքոյանը հանձնաժողովում «չիստկա» է անում. «Հրապարակ»

«ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելուց հետո, նույն հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, ով փորել է Թովմասյանի ոտքի տակը, իր հաղթանակն է տոնում խորհրդարանում: Նա, խմբակցության ղեկավար Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմա զբաղված են Ռուստամ Բաքոյանից հանձնաժողովի նախագահի կերպար […]

Միջնորդի կարգավիճակ ստանձնած երկրները կամ չտեսնելու են տալիս Արցախի շուրջ զարգացող արհավիրքը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մինչ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն հաղորդել Արցախը շրջափակելու իր նախաձեռնությանը, տեղում` Արցախում, հումանիտար վիճակը կտրուկ սրվում է: Փաստացի միջազգային որևէ կառույցի կամ դերակատարի հայտարարություն, հորդոր, կոչ Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում: Ոչ թե Ադրբեջանն է փաստական կամ հիմքային առումով ուժեղ, այլ հավաքական առումով միջազգային հանրությունը անհրաժեշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված