25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրավառությունների ներմուծումն ու վաճառքը Հայաստանում կարգելվի․ օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։

Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։

Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ։ «Բառն էլ հուշում է, որ դրանք կենցաղային օգտագործման համար են, այսինքն, դրանք առավել փոքր ծավալի ազդեցություն ունեցող հրագործական արտադրատեսակներն են, որոնք ծննդյան տորթերի վրա դրվող փոքրիկ հրավառություններն են։ Իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի հրավառությունները դրսում կիրառվող հրավառություններն են։ Սրանք էլ օրենքով սհամանվում են որպես տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակներ»,- մանրամասնեց Գաբրիելյանը։

Նա նշեց, որ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների դեպքում լիցենզավորում է տրվում միայն ներմուծման և պահեստավորման մասով, որոշակի պայմաններ են սահմանվում դրանց պահման պայմանների, հակահրդեհային իրավիճակի հետ կապված։ Իսկ տեխնիկական հրավառությունների դեպքում ընդհանրապես ներմուծումն արգելվելու է՝ բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ընթացքում։ «Այս մի բացառությունը թողնվել է նրա համար, որ երկրում գոնե հրավառություն լինի, բայց, եթե լինում է, գոնե իմանանք, որ պետական կամ համայնքային նշանակության միջոցառում է»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Նա հստակեցրեց, որ պետական կամ համայնքային մարմինը, որը ցանկանում է որևէ միջոցառման համար հրավառություն կազմակերպել, կարող է դիմել լիազոր մարմնին, որը տվյալ դեպքում Ներքին գործերի նախարարությունն է, որից հետո ստանում է համապատասխան թույլտվություն, որի հիման վրա էլ կիրականացվի գնման մրցույթ։

Գաբրիելյանի խոսքով՝ օրենքով սահմանվող պայմանների խախտման դեպքում մեծ տուգանքներ են սահմանվել։ Առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի 1-2 միլիոն դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 3 միլիոն դրամ։

Օրենքով նաև սահմանվում է, որ թեթև հրավառ նյութերի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվում է ։ Գաբրիելյանը նշեց, որ մինչ այս պահը այդ նյութերը 16 տարին չլրացած անձանց վաճառելու արգելք չկար։

Օրենքն ուժի մեջ է մտնելու 6 ամսից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ