23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2023

Ադրբեջանը Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ

Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ին ժամը 14:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում […]

Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն. Շարմազանով

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմացից մեկնարկել է ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ի աջակցություն Արցախում այսօր մեկնարկած համաժողովրդական շարժման։ «Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ […]

Ռուս խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում. պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր համար կատարված ցանկացած լավությունը գնահատող և բազմապատիկը վերադարձնող տեսակ է, հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ արցախցին պատերազմից հետո այս բարդ իրավիճակում մշտապես իր երախտիքի խոսքն է ասել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին։ Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

«Վայելե՛ք Ձեր բարձր թոշակը և ցածր հեղինակությունը». Արմեն Աշոտյանի հրաժեշտի նամակը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Հարգելի՛ տիկին դեսպան (անկախ նամակիս բովանդակությունից, հարկ եմ համարում պահպանել դիվանագիտական պոլիտեսը), Տարածաշրջանում ժողովրդավարական բորդելի տնօրինության կողմից ենթարկվելով քաղաքական հետապնդման և ապօրինաբար գտնվելով բանտախցում, մի բարի և հուսադրող լուր սպրդեց քրեակատարողական հիմնարկի հաստ և խոնավ պատերից ներս և հասավ նվաստիս ականջներին. Դուք վերջապես ավարտում եք Ձեր դիվանագիտական աշխատանքը Հայաստանում և շուտով հեռանալու եք մեր երկրից […]

«Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում. ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Արցախի իշխանություններին

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը վաղը գնում է Բրյուսել՝ Արցախը հանձնելու հերթական քայլն անելու, իսկ Արցախի իշխանությունները վախենում են նրա անունը հնչեցնել: Դիմում են ՀՀ քաղաքացիներին և նույնիսկ կշտամբում Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Դիմում եմ Արցախի իշխանություններին: Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված