10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Մեր երկրում տեղի ունեցող աղետի, այդ թվում՝ դատական իշխանության զրոյացման թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանում դատական իշխանության շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ գրել է․

«Բազմաթիվ «մեսինջերային» հարցերին ստիպված եմ պատասխանել հրապարակավ։

1) Իմ դիրքորոշումը հստակ է և չի փոխվել և չի կարող փոխվել. մեր երկրում տեղի ունեցող աղետի, այդ թվում դատական իշխանության զրոյացման թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Կարեն անդրեասյանը և ԲԴԽ ցանկացած այլ ղեկավար կարող է լինել միայն թիվ երկու մեղավորը։

2) Կարեն Անդրեասյանին «կարգի հրավիրելու» հարցով նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին դիմելու գաղափարին, մեղմ ասած, դեմ եմ. նման որևէ նախաձեռնության չեմ մասնակցել, չեմ մասնակցում և չեմ մասնակցելու։

3) ներ-քպ-ական «ռազբորկաներն» ինձ հետաքրքիր չեն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ