22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

ՔՊ-ն չի գիտակցում, որ հայրենիքը պետությունից բարձր արժեք է. Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիք ուրացողը կուրանա նաեւ պետությունը։ ՔՊ-ն չի գիտակցում, որ Հայրենիքը պետությունից բարձր արժեք է։ Թե բա՝ հայրենիքը մի բան է, պետությունը՝ այլ։ Ձեր խելքին, որ լինեին Արարատ Միրզոյանի ու Սիփան Փաշինյանի ծնողները, տղաների անուններն Արագած ու Սեւան կդնեին էլի։ Հ.Գ Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված եւ […]

Հասանովը սպառնացել է՝ կարող են զինաթափել Արցախի բանակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Արցախում գտնվող «անօրինական զինված խմբավորումները» վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, քանի որ ադրբեջանական բանակի միայն մեկ կորպուսը բավարար է՝ նրանց զինաթափելու համար: «Մենք բարձր չենք գնահատում այդ անօրինական զինված խմբավորումների հնարավորությունները, որոնք մնացել են Ադրբեջանի Ղարաբաղ տնտեսական գոտու տարածքում: Մենք գիտենք դրանց թվաքանակը, դրանց սպառազինությունը, գիտենք բարոյահոգեբանական […]

Հայրենիք ծախողներ, դուք ի՞նչ կապ ունեք հայրենասեր, կյանքը հայրենիքին, անկախությանը նվիրած մարդու և նրա դստեր հետ. Հակոբ Ճաղարյանը՝ ՔՊ-ական Մարիա Կարապետյանին

Հակոբ Ճաղարյանը գրում է. «Ընդգծված թրքասեր ՔՊ-ականն իր սրտի վարչապետի` Արցախի մասին հերթական բարբաջանքը ներկայացնումա Սարգիս Մուրադյանի կտավով: Որտեղ պատկերվածա կինս` Զարուհի Մուրադյանը….. Հայրենիք ծախողներ, Դուք ի՞նչ կապ ունեքհայրենասեր, կյանքը հայրենիքին, անկախությանը նվիրած արժանաատիվ մարդու, և նրա գործը շարունակող դստեր կերպարների հետ… Հիրավի` տխմարությունն ու տիեզերքն անսահման են ՀԳ: Ըստ Ֆրեյդի` տխմարության գլխավոր ցուցիչը ամոթի […]

Կան ՔՊ-ականներ, որոնց հետ, եթե, Աստված չանի, մի բան լինի, և՛ հուղարկավորությանը, և՛ հոգեհանգստին կգնամ. Թագուհի Թովմասյան

Դուք՝ բոլորդ տեսաք, հասկացաք, թե ինչ պայմաններում են ընթանում ԱԺ նիստերը, սա ուղղակի խայտառակություն է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ամեն անգամ ինչ-որ առիթ փնտրել և նիստերը դարձնել փողոցային, խուլիգանական գործընթացի։ Ես այլևս շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, քանի որ ամեն անգամ մտնում ես և չգիտես, թե այս դահլիճում քեզ […]

Ինչո՞ւ է Եռաբլուրի հրամանատարությունը պահանջել, որպեսզի Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի շիրմաքարը փոքրացնեն կամ արտաշիրիմում անեն. Aysor.am

Սեպտեմբերին Ջերմուկում զոհված Մանվել Խաչատրյանի (հրամանատար Ճուտ) շիրմաքարը Եռաբլուրի հրամանատարությունը պահանջել է կա՛մ փոքրացնել, կա՛մ էլ արտաշիրիմում անել։ Aysor.am-ի հետ զրույցում Մանվել Խաչատրյանի դուստրը՝ Ռուզաննա Խաչատրյանը, նշեց, որ հայրը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն մինչ վերջերս շիրմաքար չի ունեցել։ «Շիրմաքարը մի փոքր իրենց ստանդարտներից մեծ է։ Ու հիմա իրենք ասում են՝ կա՛մ քարը փոքրացրեք, […]

«Ո՞վ ես դու, ի՞նչ ես անում ստեղ», «սրիկան դուք եք», «պարո՛ն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք». ԱԺ-ում լարվեց իրավիճակը, ստիպված ընդմիջում հայտարարվեց

Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակն այսօր լարվեց։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենց մեղադրում են, որ չեն գնացել ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։ «Հոգեքննությամբ անընդհատ զբաղվելով՝ դուք ձեզ եք վարկաբեկում, պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն դուք հաստատ հանգստություն չեք բերում»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց նա։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե Վիգեն Խաչատրյանի […]

Վաշինգտոնյան հանդիպումը առաջընթաց կարող է բերել, սակայն, պետք է մշտապես պատրաստ լինել հարձակումների. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ վաղը կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել։ «Բանակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում, առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս, այդ փոփոխություններում մի տեղ մենք ենք ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ Ադրբեջանը։ Ես լիահույս եմ, որ այս պահի դրությամբ առաջընթաց կա»,- ԱԺ-ում լրագրողների […]

Չե՞ք մտածում, որ ինքներդ եք այդպիսի փաստաբանի կարիք ունենալու. Արման Թաթոյանը՝ իշխանություններին

Արման Թաթոյանը գրում է. «Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին: Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մասին: Պետական իշխանության ողջ համակարգի հիմնարար պարտավորությունն է անկախ ու պաշտպանված փաստաբանական գործունեության ապահովումը: Չե՞ք […]

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ի իշխանությունը կեղծ խաղաղասիրություն է քարոզում, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարում է հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, ՆԱՏՕ-ական չափանիշներով վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է․«Տարբեր բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունները, «Կոմանդո»-ների վերապատրաստումներն ու ձևավորվող նոր զորամասերի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի