22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

Ինչով է պայմանավորված այս հրատապությունը․ «Հրապարակ»

Երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ին, հավանաբար 12.00-ին խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի։ Նախապես որոշել էին, որ արտահերթերի սեզոնը բացելու են հուլիսից, եւ երկուշաբթի օրվա արտահերթի մասին երեկ ուշ երեկոյան ՔՊ-ականների մեծ մասն անգամ տեղյակ չէր, եւ պնդում էին, որ չկա նման բան։ Թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, եւ ինչ նախագծեր են փորձելու արագ դակել, ՔՊ աղբյուրներից […]

Նոր մի ուշագրավ լուր արտերկրում ապրող մեր հայրենակցից․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր մի ուշագրավ լուր ստացա արտերկրում ապրող մեր հայրենակցից: Ըստ նրա՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը շտապել է օդանավակայան և օդանավից վրդովված զանգել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյանին: Զրույցը շատ կարճ էր. ըստ աղբյուրի Մակրոնը Փափազյանին ասել […]

Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն ասում է՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն ասում է՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ներկայացնում են Մինսկում «Ռուսաստանի բարեկամներ»-ի ակումբի հավաքի ժամանակ իմ ելույթի թեզերը. 23.06.2023թ Մեր երկրները գտնվում են նոր մարտահրավերների և սպառնալիքների փուլում։ 2. 6 ամսից ավելի Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ եւ այնտեղ հումանիտար աղետ է […]

Ադրբեջանը պայմանագրեր է կնքել հեռահար հրթիռների գնման համար. Ալիև

Ադրբեջանը շարունակում է բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով զինելու գործընթացը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր մեր երկրին նոր անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների մատակարարման համար՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ», – ասել է Ալիևը:

«Քյարամյանը կանգնում էր ոտքերիս, էլեկտրաշոկը միացնում էին մարմնիս». ՔԿ-ն օդից արված հայտարարությունները չի մեկնաբանում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը պատմում է, թե ինչպես է իրեն Երևանի քննչական վարչությունում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կտտանքների ենթարկել։ «11 ժամ ինձ պահել են այնտեղ։ Ենթարկվել եմ շանտաժի, ծեծի, սպառնալիքների։ Ասողը եղել է Արգիշտի Քյարամյանը։ Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով։ Քյարամյանը կանգնել էր ոտքերիս, Ազատ Գևորգյանը մարմնիս տարբեր հատվածներին ջուր […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում 2023 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։ «Եթե Հայաստանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկի, ապա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ», – «Reuters»-ի հետ զրույցում ասել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է, […]

ՀԱԿ ակտիվիստը պատմում է, որ իրեն 11 ժամ ծեծել ու էլեկտրահարել են, ընդ որում քննչականի պետի մասնակցությամբ. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Գիշերը տեսանյութ տեսա, որ ՀԱԿ (նախկի՞ն) ակտիվիստի են ձերբակալել տարել քննչական, 2 օր չեն թողել, որ փաստաբան գնա մոտը։ Հետո նա դուրս է եկել, տեսանյութ նկարահանել, որում պատմում է, որ իրեն 11 ժամ ծեծել ու էլեկտրահարել են, ընդ որում քննչականի պետի մասնակցությամբ։(Հա, ճիշտ եք կարդում, նա մեղադրում է Արգիշտի Քյարամյանին, որ […]

Սուրիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի. ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ հայտնաբերելու նրան

Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Երեկ տեղեկացվել էր, որ Տ․ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ըստ նախաքննությամբ ստացված փաստական […]

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը․ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի