22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

Շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է. «Որդիների կանչ»

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը արհամարհանքով է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ստեղծված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովին և դրանում ծավալվող ցանկացած քննարկումներին, որոնք նպատակ ունեն արդարացնելու այդ իշխանական ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պատերազմական հանցագործությունները և հայրենիքի հանձնումը թշնամուն՝ անմիտ դատողություններով, սուտ, […]

Փաշինյանի ոչ ռացիոնալությունն է մեզ հասցրել այս վիճակին․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հասցրել այսօրվա վիճակին դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայության, ծրագիր չունենալու և որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալություն դրսևորելու պատճառով։ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ Օսկանյանը նշում է՝ Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէր։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Իմ նախորդ գրառման մեջ ասել էի, որ […]

Ալեքսանյանը ուսման վարձի գծով պարտք է մնացել համալսարանին. «Հրապարակ»

«Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել, որով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հօգուտ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բռնագանձել է 655 հազար 500 դրամ։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ համալսարանը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի։ Բանն այն է, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է այդ համալսարանի […]

Ասել էր, որ չի ցանկանում վերադառնալ քաղաքապետարան, բայց մտափոխվել է. «Ժողովուրդ»

Դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս վերադարձել է Հայաստան եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հանգել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարությանը երկար մտորումներից հետո վերջնական որոշում է կայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին: […]

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից […]

Թշնամին կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիվանդությունը՝ մեղքի հետևանք

«Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք 38:15) Աստվածաշունչը վկայում է, որ Աստված առաջին մարդկանց ստեղծեց անմահության համար. նախաստեղծները կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ՝ միության մեջ: Աստված ինքնիշխան կամքով և փառքով էր պսակել նրանց՝ պարգևելով դրախտի վայելքը: Սակայն երբ խախտեցին արարչադիր օրենքն ու պատվիրանը՝ արգելված պտղի հետ միասին ճաշակեցին մեղքի […]

«Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողը ճորտ է և թուրքի ստրուկ». Շարմազանով

Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտ,եթե նախկիններն Արցախը տվել էին,ինչու՞ էիր Արցախի նախագահի երդմնակալությանը Շուշիում դու մասնակցում,այլ ոչ՝Ալիեւը։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողը ճորտ է եւ թուրքի ստրուկ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի