Այսօր, դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից առաջ, 168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում այն հակադրություններին, որ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանին իրավիճակի սրման մասին, մյուս կողմից էլ ասում է, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին։ «Վերաբերվում եմ՝ որպես խեղկատակություն և որպես պլանավորված դավաճանության, թուրքական օրակարգի իրականացում։ Ինչպես […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Մարտի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան« մամուլի ակումբում կհյուրընկալվի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում. մեր երկրի արտաքին քաղաքականության կուրսը այս կոնտեքստում:
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համար որևէ խոչընդոտ չկա և դա հիմնված է 2022 թվականի հոկտեմբերին Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ «Հիմա աշխարհը կառուցելու ժամանակն է: Հիմա նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու հնարավորություն կա։ Մենք կարծում ենք, որ պատերազմից հետո հնարավոր է խաղաղություն, իսկ Հայաստանի հետ հոկտեմբերի պայմանավորվածությունները […]
Լեռնային Ղարաբաղում իրադրությունը սրված է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ-ն դարանակալել ու հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար մեքենայով ծառայողական նպատակներով Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել: Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին ու ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք երեքն […]
Արմեն Աշոտյանը գրում է. «Նիկոլը կառավարության այսօրվա նիստի իր ելույթում կրկին սեփական տարերքի մեջ էր, այն է ՝ իբրև հակադրությամբ, բայց, այնուհանդերձ, թելել պաշտոնական Բաքվի թելը: Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես Ստեփանակերտի և Բաքվի միջև հումանիտար, կրկնում եմ, Արցախի իշխանությունների կողմից ընդգծվող հումանիտար օրակարգի հանդիպումն ու քննարկումները փորձում է հրամցնել որպես Բաքու-Ստեփանակերտ, […]
Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունը խորհրդարանից հետ է կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը երկրում բախումների պատճառ էր դարձել։ «Մենք տեսանք, որ ընդունված օրինագիծը տարաձայնություններ է առաջացրել հասարակությունում։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսով և մոլորության մեջ գցել բնակչության որոշակի մասին։ Օրինագծին փակցվեց «ռուսական օրենքի» կեղծ պիտակ, իսկ դրա ընդունումն առաջին […]