18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Կեղծ օգտատերերը շրջանառում են տեսանյութ, թե Ալիեւին Հայաստանից գումար են վճարել` հարձակվելու համար. «Իրավական ուղի» հկ

«Ֆեյսբուք»–ում եւ «Յութուբ»–ում ինչպես իրական, այնպես էլ առերեւույթ կեղծ օգտատերերի կողմից շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիեւին Հայաստանից գումար են վճարել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» հկ-ն։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.   «Հանրության եւ ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» […]

«Փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է».Աշոտյամ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և […]

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Առավոտվա ամբողջ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատուն, ինչպես նաև՝ որոշ ենթակառուցվածքներ», – ասաց նա։ Մարզպետը նշեց, որ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում վնասվել է ջրագիծը։   Մարզպետի խոսքով՝ քաղաքացիները հիմնականում հրետակոծության ժամանակ գտնվել են ապաստարաններում ու նկուղներում ու, […]

«Տղերք ջան, ձեր հոգիները լույսերի մեջ կլինեն». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մարդն իր կյանքի տարբեր փուլերում լուսանկարվում է, նա երբեք չգիտի, թե այդ լուսանկարներից ո՞րն է դառնալու իր մահվան մասին տեղեկության ուղեկցող լուսանկարը․․․։ Մարդը պարզապես լուսանկարվում է այս կամ այն լավ առիթով, եւ դա է պատճառը, որ հիմնականում իրենց բոլոր լուսանկարներում մարդիկ ժպտում են․․․։ […]

«Սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը. Մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիեւի զառանցանքը կամ պղտոր ջրում ձուկ որսալու սուլթանական արվեստը․․․ Նախօրեին Ալիեւը սովորության համաձայն հանդես է եկել կեղծ հայտարարություններով։ Բռնակալը ջանք ու եռանդ չի խնայել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատասխանատվությունը գցելու հայկական զինուժի վրա։ Ալիեւյան կեղտոտ ձեռագիրը նույնն էր 2016 թ․-ի ապրիլյան պատերազմին հաջորդող ընթացքում, նույնն է այսօր։   […]

Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»:  

«Եռաբլուր»–ում տեղի է ունենում հակառակորդի կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»։  

Հայկական ուժերն արևին են փռել թշնամու «Յաշմա»-ի հատուկջոկատայիններին

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյաննիր ֆեյսբուքյան էջում գրել է «Փաստորեն արևին փռածները էլի Յաշման է…»: Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր, որ Ադրբեջանը ընդունել է իր կորուստները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի