18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

«Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքները ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է հայաստանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին. «Մենք խորապես մտահոգված ենք հայաստանա-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում։   Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ […]

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ, մենք պատրաստ ենք․ Սամվել Կարապետյան

Պայմանավորված իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքով, Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահին են դիմել միության բոլոր համայնքային եւ տարածքային միավորումների խորհուրդները եւ իրենց պատրաստակամությունը հայտնել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրել Արցախի Հանրապետության զինված ուժերի շարքերը եւ կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում […]

Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- «Արմենպրես»-ի […]

Այս ագրեսիան ցույց տվեց, որ Ադրբեջանի բանակը մարտունակ չէ. Էշը ծեծելով ջորի չի դառնում. Արշավիր Ղարամյան

Հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ադրբեջանական բանակի բացարձակ ագրեսիան ՀՀ նկատմամբ մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինչպես 2016 թվականի ապրիլին, այնպես էլ հիմա՝ ադրբեջանական բանակը մարտունակ չէ՝ նույնիսկ սպառազինված լինելով գերժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ- լեյտենանտ Արշավիր Ղարամյանը: Նա իր գրառումը վերնագրել է. «Էշը ծեծելով ջորի չի […]

Ադրբեջանը պետք է հասկանա, որ ռազմական ոտնձգության դեպքում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը. Տեր-Պետրոսյան

Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանի այս խոսքը մեջբերված է Լեւոն Տեր-Պետրոսյանի Facebook-ի ոչ պաշտոնական էջում: Նշենք, որ այս ելույթը ՀՀ առաջին նախագահն ունեցել 2008 թվականի մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի ժամանակ:

«Երկիրը նույնն է, բանակը նույնն է, թշնամին նույնն է». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեւի նկատելի է,որ վերջին պատերազմական օրերին ես ոչ մի ձեւով չեմ անդրադարձել Նիկոլին, բայց ուզում եմ հասկանալ, այն տիկնայք եւ պարոնայք, նաեւ իմ երբեմնի որոշ գործընկերներ, որ վրա-վրա գրում են, թե էս իրավիճակում Նիկոլի երեսին թռնել չի կարելի (իրենց ձեւակերպումն է), ինչո՞ւ էին նույն այդ […]

«Խնդիրը քաղաքական ժամանակի և վճարվող գնի մեջ է». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքականության մեջ, մեր իշխանությունների կաշկանդվածությունը, ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակում, վատ ազդեցություն կարող է ունենալ դիվանագիտական ու քաղաքական հարթակներում: Փոխարենը պետք է փորձենք բոլոր կողմերից շարունակենք ուղղություն ցույց տալ, աջակցել մեր կարողություններով, խորհուրդներ տալ, կարծիք հայտնել, որը հնարավոր է օգտակար ու կարևոր լինել: Կրկին անգամ […]

«Մենք և Փաշինանը պետք է հետեւություններ անենք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին քաղաքականության ճակատում օպերատիվ աշխատանքները շարունակվում են: Հայկական դիվանագիտությունը բացի ընթացիկ աշխատանքներից պետք է կապիտալիզացնի այս իրավիճակը նոր նախաձեռնություններով, որոնց մասին 5 առաջակություն երեկ ներկայացրել եմ: Հանրապետականը հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի […]

Զգուշացնում ենք՝ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ

Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ», – գրել է ՊՆ խոսնակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի