27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 7, 2020

Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» կատարած սոցհարցումների համաձայն՝ բնակչության 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում կոռուպցիան համարում է լուրջ ռիսկ։ Այս մասին «Փաստինֆո»-ի «Դիրքորոշում» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Հայաստանում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի», որին դժվար է մեղադրել նախկին իշխանության հետ որևէ կապ ունենալու մեջ, քանի որ ֆինանսավորվում է USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կողմից, […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար. «Հիմա կոռուպցիան, ըստ իրենց կազմակերպած հարցումների, մոտ 80% է»

Այսօր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է արել կառավարության շենքի մոտ: «Կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, ամեն հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ իրենք հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները, ապօրինությունները: Այսօր մենք ցույցով հիշեցնում ենք՝ չի հաջողվելու մոռացության մատնել: Կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, որ բարձրագույն իշխանությունները կապված […]

«Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության, Նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտակարգ դրության ևս մեկ երկարաձգման մասին արդեն խոսվում է, չեմ կասկածում՝ կերկարաձգեն… Եվ պատճառը ևս ակնհայտ է՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակելը այլևս այս իշխանության մտասևեռումն է, մարդիկ պիտի չհավաքվեն, մարդիկ պիտի հավաքներ չանեն և հանրահավաքներ չանեն… Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա […]

Ես ոչ թե երբեմնի Հանրապետական եմ, այլ ես Հանրապետական եմ. Դավիթ Համբարձումյան

Hraparak.am կայքում այսօր ՝ 07.07.2020թ. տարածվել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող տեղեկատվություն իմ՝ Դավիթ Համբարձումյանիս, եղբորս՝ Գոռ Համբարձումյանի և Նվեր Մուրադյանի մասին: Ցանկանում եմ հայտնել, որ ես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանս, ոչ թե <երբեմնի հանրապետական եմ>, այլ այս պահին ևս հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, դեռ ավելին՝ հանդիսանում եմ ՀՀԿ Մասիսի տարածքային կազմակերպության նախագահ: Եղբորս […]

Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ․ Past.am

Past.am-ը գրում է․ «Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Մեր երկրների հարաբերությունները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միևնույն է՝ առաջնորդների մակարդակով բավական սառն են, ինչի մասին խոսում են արդեն ոչ միայն միջազգայնագետները, քաղաքագետները, այլ անգամ սովորական մարդիկ։ Ի դեպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբևէ չէր եղել։ ՀՀ նախկին ոչ մի ղեկավար ՌԴ […]

«Այո՛, եկեղեցին ձեզանից ենք պաշտպանում, առարկան հանում եք, տեղը Կարաբինայի պատմությո՞ւնը դասավանդեք». Հովհաննես Սահակյան

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանն իշխանությանը կոչ է անում վերադարձնել երկրի սահամադրականությունը ու մնալ սահմանադրական նորմերի շրջանակում, քանի որ իրավական պետության հիմնասյունը հենց դրանք են։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սահակյանը՝ անհասկանալի համարելով իշխանության քայլերը Սահմանադրությունը փոխելու և Սահմանադրական դատարանի գործող կազմի մի մասին ազատելու վերաբերյալ։   «Ես չեմ հիշում որևէ դեպք, […]

«Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերին արձագանքելիությունը ժամանակի ընթացքում միշտ էլ կարիք ունի բարելավման․ խոսքը վերաբերում է բոլոր գերատեսչությունների աշխատանքին, սկսած առողջապահությունից՝ մինչև ոստիկանություն։ «Սա է լինելու մեր հաջողության գրավականը՝ աստիճանաբար շտկումներ անելով, ավելի լավ դարձնել այն կանոնների պահպանումը, որոնք ցույց են տվել, որ աշխատում են։ Կարծում եմ՝ այստեղ դեր ունի հանրային […]

Փոխվարչապետների պարգևավճարները՝ ամսական 8-9 հարյուր հազ. դրամ է

Yerkir.am-ը հետաքրքրվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմից, թե որքա՞ն է կազմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի ու Մհեր Գրիգորյանի պարգևատրումների չափն ըստ ամիսների, սկսած 2019 թ. հունվարի 1-ից, մինչ 2020 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:  Պատասխան գրություններում նշված է, որ նշյալ ժամանակաշրջանում ՀՀ վարչապետը օրենքով նախատեսված պարգևատրում չի ստացել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված